Կոստա Ռիկայի հակակոռուպցիոն դատախազությունը մեղադրանք է հարուցել նախկին նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերայի դեմ. նա մեղադրվում է ի վնաս երկրի գանձապետարանի ազդեցության վաճառքի մեջ։ Մեղադրանք է հարուցվել նաեւ նրա աշխատակազմի ղեկավարի, ֆինանսների նախարարի, ազգային գանձապետի եւ նրա տեղակալի դեմ։
«Ազնվության, թափանցիկության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով զբաղվող դատախազությունը (FAPTA) հանրապետության նախկին նախագահ (2014-2018թթ.) Սոլիս Ռիվերային եւ նրա կառավարության չորս անդամների մեղադրել է ազդեցության վաճառքի մեջ Պետական գանձապետարանի դեմ, այսպես կոչված Bancrédito-ի գործի շրջանակում»,- նշվել է գլխավոր դատախազության կայքի հաղորդագրությունում։
Դատախազների վարկածով՝ մեղադրյալները չհիմնավորված կերպով համաձայնել են գանձապետարանի միջոցները փոխանցել Կարտագոյի պետական Bancrédito Գյուղատնտեսական վարկային բանկի հաշվեկշռին՝ աջակցելու համար նրա լիկվիդայնությանը, առանց միջոցների վերադարձի երաշխիքների եւ անհրաժեշտ փորձաքննության։ Ամբաստանյալների գործողությունները, ենթադրաբար, կատարվել են ի վնաս պետական շահի եւ գանձապետարանի։
Նախկին նախագահից բացի ամբաստանյալների աթոռին կհայտնվեն նաեւ նախկին փոխնախագահ ու ֆինանսների նախարարը Էլիո Ֆալյաս Վենեգասը, Սոլիսի աշխատակազմի ղեկավար, իսկ այժմ՝ Բելգիայում դեսպան Սերխիո Ալֆարո Սալասը, նախկին ազգային գանձապետ Մարթա Կուբիլյո Հիմենեսը եւ նրա տեղակալ Մաուրիսիո Արոյո Ռիվերան։
Պետության նախկին ղեկավարը ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններում կտրականապես հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր կառավարությունը միշտ գործել է օրենքին համապատասխան, ի բարօրություն երկրի, իսկ այս կոնկրետ դեպքում՝ առաջնորդվելով վարկատուների եւ Bancrédito-ի աշխատակիցների շահերով։
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02