«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում սոճուտների անտառտնկարկներում հիվանդությունը տարածվում է մեծ արագությամբ։ Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան»ազգային պարկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սոճիների չորացման խնդիրը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՇՄ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և այս ընթացքում իրականացված աշխատանքները։ Քննարկվել է հիվանդության դեմ պայքարի հրատապ միջոցառումների ճանապարհային քարտեզը և առկա միջազգային փորձը։
Սիմիդյանը նշել է, որ յուրաքանչյուր փուլում որոշումների կայացման գործընթացում չափազանց կարևոր է ներառականության ապահովումը։
«Խնդիրը նկատվել է դեռ 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը:
Գույքագրման և հաշվեգնահատման արդյունքում պարզվել է, որ մեծ քանակ են կազմում նաև չորացման գնացող ծառերը՝ շուրջ 10.000 հատ: Հիվանդությունը տարածվում է մեծ արագությամբ:
Վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից վերցված փորձանմուշներն ուսումնասիրվել են Գերմանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներում:
Նախնական ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
17:22
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
10:45
10:23
10:09
17:03
09:45
09:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03