Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է տարբեր համատեղ նախագծեր, տեղեկացրել է УНИАН-ը։
Նա նշել է, որ դրանք կարելի է իրականացնել միասին եւ «ապահովել թե՛ ավելի շատ անվտանգություն, թե՛ ավելի շատ աշխատատեղեր»։
«Դա վերաբերում է համագործակցությանը ռազմարդյունաբերական համալիրում, տեխնոլոգիաների, անօդաչուների արտադրության, ռազմավարական այլ ճյուղերում։ Կնքվել են համապատասխան պայմանավորվածություններ։ Թուրքիային հրավիրել եմ միանալ Ուկրաինայի վերականգնման մասշտաբային աշխատանքին։ Հավատում եմ, որ մենք միասին կկարողանանք էլ ավելին անել՝ փրկելով կյանքեր եւ պաշտպանելով կայունությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա նշել է, որ մանրամասն քննարկել են իրավիճակը Սեւծովյան տարածաշրջանում եւ Եվրոպայում։
«Նույն տեսլականն ունենք այն մասին, որ ոչ ոք իրավունք չունի մեր պետություններին եւ ժողովուրդներին պարտադրել որեւէ բան Սեւծովյան տարածաշրջանում, ինչը չի համապատասխանի մեր պետությունների եւ ժողովուրդների շահերին։ Սեւ ծովը պետք է լինի անվտանգության եւ համագործակցության տարածք, ոչ թե պատերազմի եւ ցանկացած ճգնաժամի կամ այսպես կոչված «սառեցված հակամարտությունների», որոնք կարող են ցանկացած պահի նորից բռնկվել եւ հարվածել մարդկանց եւ կյանքին»,- ասել է Զելենսկին։
Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիային «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար»։
«Իհարկե, անդրադարձել ենք մեր համագործակցության կարեւոր հարցերին ՆԱՏՕ շրջանակում, մասնավորապես՝ Վիլնյուսի գագաթաժողովի պատրաստմանը։ Ես բարձրացրի Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու հարցը, եւ ուրախ էի լսել, երբ նախագահ Էրդողանն ասաց, որ Ուկրաինան արժանի է դառնալ ՆԱՏՕ անդամ»,- ավելացրել է նա։
Զելենսկու եւ Էրդողանի հանդիպումը կայացել է հուլիսի 7-ին Թուրքիայում։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02