Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութեն հայտարարել է իր եւ կառավարության անդամների հրաժարականի մասին՝ այդ քայլը բացատրելով այն տարաձայնություններով, որոնք առաջացել են չորս կուսակցություններից բաղկացած կոալիցիայում միգրացիայի հարցում, տեղեկացրել է The Associated Press-ը։
Այս որոշումը նշանակում է, որ տարվա վերջին երկրում կլինեն համընդհանուր ընտրություններ խորհրդարանի 150 տեղանոց ստորին պալատի համար։
«Կոալիցիայի գծով գործընկերները տարբեր մոտեցումներ ունեն միգրացիոն քաղաքականության հարցում,- լրագրողներին ասել է Ռյութեն Հաագայում։- Եվ այսօր, ցավոք, մենք ստիպված ենք եզրակացնել, որ այդ տարաձայնություններն անլուծելի են։ Ուստի ես, թագավորին կառաջարկեմ կառավարության հրաժարականը»։
Ռյութեն ասել է, որ մինչեւ ընտրություններն ինքը կգլխավորի կառավարությունը։
Ընդդիմադիր խորհրդարանականներն այդ ըթնացքում ժամանակն իզուր չեն կորցրել՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնել։
Ռյութեն չորեքշաբթի եւ հինգշաբթի անցկացված գիշերային հանդիպումների նախագահն էր, դրանք միգրացիոն քաղաքականության հարցում համաձայնություն չեն ապահովել։ Ուրբաթ երեկոյան տեղի են ունեցել նոր բանակցություններ, բայց նա հրաժարվել է պատասխանել թեմայի վերաբերյալ հարցերին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում։
Գաղափարական տարաձայնություններ կան կոալիցիայի ներսում, գործընկեր կուսակցությունները չեն աջակցում միգրացիայի կոշտ սահմանափակմանը՝ D66-ին (ChristenUnie կուսակցությունը), իսկ երկու կուսակցություն կողմ է կոշտ միջոցներին՝ Ռյութեի պահպանողական Ժողովրդական կուսակցությունը եւ քրիստոնյա դեմոկրատները։
Մի քանի ամիս կոալիցիան փորձում էր համաձայնություն ստեղծել միգրանտների հոսքը նվազեցնելու համար։ Երկրի վիճակագրական վարչության տվյալներով՝ 2022թ. ավելի քան 21 500 մարդ ապաստան է խնդրել Նիդեռլանդներում։ Տասնյակ հազարավոր մարդիկ Նիդեռլանդներ են եկել աշխատելու եւ սովորելու համար։
Ռյութեի կոալիցիոն կառավարությունը չորրորդն է, որը նա գլխավորում է 2022թ. հունվարից, Նիդեռլանդների քաղաքական պատմության մեջ ամենաերկար կոալիցիոն բանակցություններից հետո։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02