Հյուսիսային Կորեան զգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է խփել ամերիկյան հետախույզ ինքնաթիռները, եթե դրանք խախտեն իր օդային տարածքը։ Այս մասին նշվել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի՝ երկուշաբթի տարածված հայտարարությունում։
«ԱՄՆ-ն ստիպված կլինի թանկ վճարել իր սադրիչ օդային հետախուզության համար, նրա ինքնաթիռները կատաղի ներխուժում են մեր օդային տարածք՝ առանց տեղեկացնելու։ Ոչ մի երաշխիք չկա, որ ցնցող իրադարձություններ տեղի կունենան, ինչպիսին է ամերիկյան ՌՕՈւ հետախույզ ինքնաթիռի ոչնչացումը Արեւելյան (Ճապոնական) ծովում»,- հայտարարության տեքստը մեջբերել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։ Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ հուլիսի սկզբին ամերիկյան RC-135 եւ U-2S հետախույզ ինքնաթիռները, ինչպես նաեւ RQ-4B Global Hawk անօդաչուն թռիչքներ են կատարել Կորեական թերակղզու շրջանում։ Մասնավորապես, նրա խոսքով՝ հուլիսի 2-9-ին գրանցվել են Հյուսիսային Կորեայի օդային տարածքի խախտման մի քանի դեպքեր ԱՄՆ ինքնաթիռի կողմից։ «Ներկայում մենք առավելագույն համբերատարություն ենք ցուցաբերում, բայց ամեն ինչ սահման ունի։ ԱՄՆ բոլոր սադրիչ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն,»,- ավելացրել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը։
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
10:45
10:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03