Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքում հողերի մեծ մասը չեն կարողանում մշակել՝ ադրբեջանական դիրքերի դիտարկման տակ գտնվելու պատճառով։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Հրանտ Բախշիյանը՝ մանրամասնելով, որ գյուղի բնակիչներն այդ տարածքներն անվտանգ չեն համարում, ուստի այս տարի իրենց վարելահողերի մի փոքր մասն են կարողացել միայն մշակել։ «Անվտանգության նկատառումներից ելնելով, հողօգտագործողներն այդ տարածքները չեն կարողանում մշակել։ Ճիշտ է, գյուղամերձ տարածքներից հողամասեր ենք տրամադրել նրանց, սակայն բնակիչ ունենք, ով մի քանի տասնյակ հեկտարի հասնող վարելահող ունի, որ գտնվում է թշնամու նշանառության ներքո»,- նշել է համայնքապետը: Նրա տեղեկատվությամբ՝ այնուամենայնիվ գյուղամերձ հատվածներում այս տարի կարողացել են ինչ-որ չափով հացահատիկայինների ցանքս կատարել, բացի այդ նախորդ տարիների համեմատ ընդլայնել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները: «Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի ու Կարմիր խաչի կողմից ստացել ենք կարտոֆիլի և մի շարք մշակաբույսերի սերմեր։ Բնակիչ ունենք, ով կարողացել է կարտոֆիլի այնքան ցանքս կատարել, որ բերքի մի մասն իրացնում է հարևան բնակավայրերում, սակայն տրանսպորտային վառելիքի սղության պատճառով չի կարողանում նաև Ստեփանակերտ հասցնել»,- ներկայացրել է Հ․ Բախշիյանը՝ հավելելով, որ արդեն մեկնարկել է բանջարաբոստանային մշակաբույսերից՝ կարտոֆիլի, լոբու և վարունգի բերքահավաքը: Ըստ համայնքապետի՝ կարկուտի պատճառով այս տարի վնասվել են մրգատու այգիները: Այդուհանդերձ, թթի բերք որոշ չափով կարողացել են ստանալ, որից նախատեսում են դոշաբի և օղու պատրաստել: Մեր զրուցակցի խոսքով՝ Վարնկաթաղում հետպատերազմյան ժամանակահատվածում քիչ թվով բնակիչներ են զբաղվում անասնապահությամբ՝ ապահովելով իրենց ընտանիքների, որոշակիորեն նաև գյուղի պահանջարկը: Հրանտ Բախշիյանի գնահատմամբ՝ մեկնարկած խոտհարքի արդյունքները հույս են ներշնչում, որ ձմռանն անասնակերի պակաս չեն ունենա:
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
11:47
11:34
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02