ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է.
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ճեպազրույցը կրկին անհանգստություն է սերմանել իշխանական ու ոչ իշխանական որոշ շրջանակներում: Իշխանականները խիստ մտահոգվել են այն հանգամանքով, որ նախագահ Սարգսյանը տրամաբանական և իրացնելի է գնահատել նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանի առաջարկը:
Այդ առթիվ` իր նվնվոցն ու խղճահարություն առաջացնող «մեկնաբանություններն» է հրապարակել կապիտուլյացիոն ռեժիմի ազգակործան քաղաքականության մունետիկ ու փարոս «Հայկական ժամանակ»-ը: Չէի անդրադառնա այս հանգամանքին, ինչպես չեմ անդրադառնում այլ կայքերի օդատիեզերական մակարդակի «վերլուծություններին», եթե ՀԺ-ի ծլվլոցների հետևում թաքնված չլիներ ապազգային դավադրությունների իշխանական «միտքը»:
Ինչպես միշտ, փաստերի և մեկնաբանությունների աղավաղման անկրկնելի վարպետները, գնացել մտել էին իրենց սիրած նախկինների համապատասխան տեղերը և մանիպուլացնում էին ինչ հնարավոր է: Այնինչ սրանց վախերը այլ տեղում են, որովհետև իրենք էլ են հասկանում, որ Օսկանյանի առաջարկությունն իրականում տրամաբաբական է և հնարավոր կլինի պայմաններ ստեղծել անհամեմատ ավելի նպաստավոր դիրքերից բանակցային գործընթաց մեկնարկելու համար: Բայց քանի որ դավաճանների ցանկությունը ոչ թե Հայաստանի և Արցախի ճակատագրի հարցում նպաստավոր դիրքն է, այլ սեփական թուլամորթ կաշին փրկելը` հետևաբար նման ցինիկ հոդվածներն են լինելու ընդդիմության առաջարկների նրանց պատասխանը:
Մտածեք ինքներդ. ազգ-պետություն կործանողը, հասարակության որոշ խմբի անգրագիտության վրա հույսները դրած իշխանությունը ինչու՞ պետք է համաձայնվի իրավիճակից ելքեր ենթադրող գաղափարներ քննարկել` երբ իրենց նպատակը վերջնական կործանելն է:
Այո´, իրավացի է 3-րդ նախագահը, բանակցողի փոխվելով իրավիճակը փոխվելու է և առաջին անգամ չէ, որ նա խոսում է այդ մասին: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որովհետև իր սեփական կետից ու զրոյից «բանակցողը»` այսօր զրոյից ցածր հնարավորություններ ունի իր իսկ բերած սպառնալիքներին դիմագրավելու համար: Որովհետև եթե մեկը հասցրել է այն վիճակի, որում քաղաքական բոսյակները` որբի դեմքով ասում են «մի´ խոսեք, մի´ մտածեք, մի´ ստորագրեք` որպեսզի պատերազմ չլինի», ի՞նչ է այլևս հնարավոր ակնկալել դրանցից:
Վարդան Օսկայանի առաջարկի տրամաբանությունն էլ հենց դա է. եթե ոստիկանների շալակին թառած կառչել ես իշխանությանը, և քո վնասակար գոյությամբ կործանում ես երկրի ապագան, ապա գոնե հնարավորություն տուր փրկել իրավիճակը: Դրա համար պահանջվում է ընդամենը ծպտուն չհանել: Պատկերացնու՞մ եք աբսուրդի աստիճանը. ծպտուն չհանել, որ ավելի վատ չլինի և հնարավոր լինի դուրս գալ վիճակից:
Այնպես, որ «Հայկական ժամանակ» կայքին պետք է խնդրել, ի շահ և ի նպաստ հայ ժողովրդի` դուք էլ ծպտուն մի հանեք, որովհետև հայրենիքը կապիտուլյանտից կարևոր է:
Հ.Գ.
ՀԺ-ի խմբագրակազմին և ոչ միայն նրանց անկեղծորեն խղճում եմ: Նրանք էլ մեր ժողովրդի պես խորտակվող նավի անհույս ուղևորներ են, բայց երբեմն «ստիպված են» լինում թիավարել խորտակումը կանխելուն հակառակ...»։
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55