ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի գլխավորած պատվիրակությանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը և այլք: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրին, ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունն ու համագործակցության հեռանկարները հատկապես կրթության ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, միջբուհական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր, համատեղ կրթագիտական նախաձեռնություններ իրականացնելու առումով: Նախարարը ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ այդ համատեքստում ընդգծելով, որ մեր երկրում հնդիկ ուսանողների թիվը բավական մեծ է, և կան հնարավորություններ զարգացնելու միջբուհական կապերը: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև համագործակցությանը տեղեկատվական տեխնոլոգիաների և բժշկական մասնագիտությունների ուղղություններով: Հնդկաստանի Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի (KIIT) և սոցիալական գիտության (KISS) համալսարանի հիմնադիր պրոֆեսոր Աչուտա Սամանտան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ներկայացրել մասնագիտական ուսուցման առաջադեմ կենտրոնների` Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի և Սոցիալական գիտությունների համալսարանների գործունեության մանրամասները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի ուշադրությունն է հրավիրել նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ուսանողների՝ Հայաստանում ուսումը շարունակելու և սկսելու անհնարինության փաստի վրա: «Ակնկալում ենք, որ կբարձրացնեք ձեր ձայնը՝ ի աջակցություն ուսանողների կրթության իրավունքի լիարժեք իրացման»,- նշել է ԿԳՄՍ նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
20:12 03.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44