Աննա Վարդապետյանն այսօր առցանց ձևաչափով հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին: Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից։ «Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ բարձրաստիճան գործընկերոջը՝ Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ կայացած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած 7 պատվիրակությունների ղեկավարների բարձր գնահատականը՝ Դատախազության արտաքին և ներքին անկախության, հաշվետվողականության և էթիկայի հիմնահարցերի քննարկումների արդյունավետության վերաբերյալ: Հիմք ընդունելով համատեղ աշխատանքի շարունակականության վերաբերյալ երկուստեք ցանկությունը՝ Աննա Վարդապետյանն առաջարկել է Քրիստոս Ջիակումոպուլոսին քննարկել 2023 թվականի ավարտին կամ 2024 թվականի գարնանը նման ձևաչափով երկրորդ խորհրդաժողովն անցկացնելու հնարավորությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմայով: Հանդիպման ընթացքում հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել օրեր առաջ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության այցը՝ արգելափակված Լաչինի միջանցքի մեկնարկային կետ, որին ներկա է եղել նաև Քրիստոս Ջիակումոպուլոսը»:
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
10:45
10:23
10:09
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03