«Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան, որովհետև, եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունն ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել և այն քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է, ապա հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետև հիմա արդեն Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի բացառապես պետական կառույցների գործողությունների պատճառով»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում և ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը Արցախի Հանրաեպտությունում խորացող հումանիտար ճգնաժամի համար:
«Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունն այնուամենայնիվ շարունակվում է և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել՝ պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներով»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք գոյություն չունեն, բարձրացնում է մտացածին հանգամանքներ, մատնանշում է բոլորովին այլ բանի մասին որոշումներ և հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն խնդրին:
«Հայաստանի պետական և մասնավոր կազմակերպությունները հատ-հատ ի ցույց են դնում և կշարունակեն ի ցուց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը::
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ հուլիսի 15-ին նախատեսված է հանդիպումը ԵՄ խորհրդի և Ադրբեջանի նախագահների հետ և նշեց, որ հաստատել է իր մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ առաջընթաց կգրանցվի խաղաղության պայմանագրի շուրջ:
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44