Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիտում սահմանեց Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը:
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և ներմուծող ու տեղական արտադրողների հետ հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակումներ են կիրառվելցեմենտի ներմուծման համար:
Իրավական կարգավորումների արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ 2022 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում արտադրվել է 578 հազ. տոննա ցեմենտ, ինչը 15.7%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին արտադրվել է 145.9 տոննա ցեմենտ՝ ինչը 46%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2022-2023թթ. աճել են նաև ցեմենտի և կլինկերի ներմուծման ցուցանիշները, ինչը վկայում է, որ պետական տուրքի առկայությամբ երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտը մրցունակ է տեղում արտադրվող արտադրանքի հետ։
Այսպես, 2022 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին (երբ գործել են ցեմենտի ներմուծման սահմանափակումները) ներմուծվել է 107.4 հազար տոննա ցեմենտ և կլինկեր, ինչը 77.2%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծվել է 25 հազ. տոննա ցեմենտ և կլինկեր, ինչը 80.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2022 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին (երբ գործել են ցեմենտի ներմուծման սահմանափակումները) հանրապետությունում արտադրվել է մոտ 580 հազար տոննա ցեմենտ, իսկ նույն ժամանակահատվածում տեղական արտադրանքի սպառման ծավալները կազմել են մոտ 650 հազար տոննա ցեմենտ։
Հաշվի առնելով վերագրյալը և նկատի ունենալով, որ կիրառվող սահմանափակումների ժամկետը լրանում է 2023 թվականի հուլիսի 16-ին՝ առաջարկվում է լիցենզիայի տրամադրման գործընթացը առաջարկվող կարգավորումներով սահմանել ևս մեկ անգամ՝ վեց ամիս ժամկետով՝ հուլիսի 17-ից մինչև 2024 թվականի հունվարի 17-ը:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55