Ռուսաստանը պետք է իմանա, որ հարևանների հետ Իրանի համագործակցությունը կախված է Իրանի ժողովրդի կարմիր գծերի, այդ թվում՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումից, ասել է Իրանի խորհրդարանի նախագահը։
Իրանի խորհրդարանը կտրականապես մերժում է Պարսից ծոցում իրանական երեք կղզու վերաբերյալ Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև ռազմավարական երկխոսության նախարարական հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության բովանդակությունը, կիրակի հայտարարել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, գրում է mehrnews.com-ը։
Խոսքը փաստաթղթում նշված Պարսից ծոցի երեք կղզու մասին է, որոնց տարածքային պատկանելությունն Իրանին վիճարկում է ԱՄԷ-ն։
Իրանի փոխգործակցությունը բոլոր օրինական կառավարությունների հետ հիմնված է ազգային շահերի վրա, ինչպես նաև պատվի, նպատակահարմարության և իմաստության երեք սկզբունքների համապատասխանության վրա, ասել է Ղալիբաֆը:
Այնուամենայնիվ, Ռուսաստանը պետք է իմանա, որ հարևանների հետ Իրանի համագործակցությունը կախված է Իրանի ժողովրդի կարմիր գծերի հարգումից, ներառյալ Պարսից ծոցի երեք կղզիների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հիշեցրել է նա։
«Իրանի տարածքային ամբողջականությունը պահպանվել է հարյուր հազարավոր իրանցի նահատակների զոհաբերությամբ, և մենք այս հարցում որևէ կողմի հետ փոխզիջումների չենք գնա»,- նշել է Ղալիբաֆը։
Նշելով, որ Ռուսաստանն ինքն Արևմուտքի և ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական էքսպանսիոնիզմի զոհն է, Ղալիբաֆը շեշտել է, որ Մոսկվան չպետք է օգնի Արևմուտքին ապակայունացնել Պարսից ծոցի տարածաշրջանը։
19:49
19:24
19:09
14:33
14:00
14:09
13:24
13:05
12:46
12:25
12:07
11:16
10:46
10:22
10:02
17:53
17:36
17:18
17:03
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45