«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ թեժ խոսակցություն է եղել վերջերս։ Բանն այն է, որ հուլիսի 10-ին շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը այցելել է Սեւանի թերակզղում գտնվող հիդրոօդերեւութաբանական կայանում տեղադրված նոր ավտոմատ համակարգի բացմանը։ Կայանը, որը Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում է տեղադրվել, չի անցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։ Հենց այս պատճառով էլ մեծ աղմուկ է բարձրացել, եւ տհաճ խոսակցության առիթ է ստեղծվել Նիկոլ Փաշինյանի եւ Հակոբ Սիմիդյանի միջեւ։ Փաշինյանը նրան մեղադրել է, որ հերիք չէ՝ սարքն առանց համապատասխան ստուգում անցնելու տեղադրվել է, նաեւ Սիմիդյանը մեծ միջոցառում է կազմակերպել եւ շատ կարեւոր հյուրեր հրավիրել։ Այս տեղեկության հավաստիությունը պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապ հաստատել շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի հետ։ «Նմանատիպ գործունեություն ունեցող սարքը անհրաժեշտ չի, որ անցնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում(ՇՄԱԳ)։ Ասեմ նաեւ՝ դա եղել է պարզապես կայանի համալրում, համակարգը մեխանիկականից անցել է ավտոմատ գործարկման»,- ասաց Հակոբյանը։ Այսինքն՝ նա փորձում է հերքել, թե նման բան է տեղի ունեցել, սակայն մեր աղբյուրները հակառակն են պնդում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
10:45
10:23
10:09
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03