Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հուլիսի 19-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի 21-րդ նիստը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։
Ողջունելով Խորհրդի անդամներին՝ փոխվարչապետը նշել է, որ փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության եւ շարունակական աճի համար բարենպաստ ինստիտուցիոնալ միջավայրի ձեւավորումը Կառավարության առաջնահերթություններից է։ Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում գործարար միջավայրն իրավակարգավորող շրջանակը շարունակաբար կլավարկվի՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով փոքր եւ միջին ձեռնարկությունների կայուն զարգացման համար
Ամփոփելով նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման արդյունքները՝ Խորհրդի անդամները անդրադարձ են կատարել բարենպաստ գործարար միջավայրի ապահովման տեսանկյունից մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում՝ գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու դեպքում սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորությանը, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների հիմնավորվածությանը, ինչպես նաեւ արտահանման գործընթացում ի հայտ եկող խնդիրներին։
Շնորհակալություն հայտնելով Խորհրդի անդամներին առարկայական եւ արդյունավետ քննարկման համար՝ փոխվարչապետ Խաչատրյանը հույս է հայտնել, որ պետական կառավարման մարմինների հետ այս ընթացքում ձեւավորված սերտ համագործակցությունը կլինի շարունակական՝ թույլ տալով արդյունավետ կերպով հասցեագրել փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտները։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02