Այսօրվանից ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։ Հրանտ Շահինյանը (1923-1996 թթ.) հայ հանրաճանաչ մարմնամարզիկ է,ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն, կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր (Հելսինկի 1952 թ.), Աշխարհի առաջնության կրկնակի ոսկե դափնեկիր (Հռոմ, 1954 թ.), ԽՍՀՄ յոթակի և բացարձակ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951 թ.), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961 թ.), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966 թ.): Ծնվել է Գյուլագարակ գյուղում (ՀՀ Լոռու մարզ): 1930 թ. ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ նա սկսել է հաճախել մարմնամարզության խմբակ: 1939 թ. նվաճել է ԽՍՀՄ պատանիների բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից Շահինյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, վիրավորվել ոտքից և միայն 1946 թ-ից է վերսկսել մարմնամարզությամբ զբաղվելը: Առաջին լուրջ հաջողությանը հասել է 1949 թ. Բուդապեշտում՝ Երիտասարդների ու ուսանողների համաշխարհային փառատոնում՝ նվաճելով վեց ոսկե մեդալ: Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ նժույգաթափի վրա Շահինյանի՝ առաջինը կատարած վարժություններից մեկը կոչվում է «Շահինյանի պտուտան»: Սպորտային կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական գործունեության: 1958-1996 թթ. եղել է ՀՀ լուսավորության նախարարության պատանի մարմնամարզիկների մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն, 1967-1969 թթ.՝ ՀԽՍՀ սպորտկոմիտեի նախագահ: Լեգենդար մարզիկը հայրենիքին մատուցած ծառայությունների և սպորտային բացառիկ նվաճումների համար արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի «Արդարացի խաղի համար» մրցանակի (1994 թ.): 2005 թ․ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սահմանել է «Հրանտ Շահինյան» մեդալը: Շահինյանի անունով են կոչվել փողոցներ ՀՀ քաղաքներում, Երևանի մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան դպրոցը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարմնամարզության ամբիոնը։ Հուշադրամի դիմերես՝ Հրանտ Շահինյանի կողմից մարմնամարզական օղակների, նժույգաթափի վրա կատարվող վարժությունների ոճավորված պատկերներ: Դարձերես՝ Հրանտ Շահինյանի կիսանդրին (քանդակագործ՝ Գ. Շահվերդյան, ճարտարապետ՝ Ս. Սարդարյան, 2014 թ.): Էսքիզների հեղինակներ՝ Էդուարդ Կուրղինյան (դիմերես), Լուսինե Lալայան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը/հարգը արծաթ 9250 Քաշը 33,6 գ Տրամագիծը 40,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Թողարկման քանակը 200 հատ Թողարկման տարեթիվը 2023
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55