«Բրյուսելում քննարկված հաջորդ հարցը Հայաստանի և Արբեջանի կողմից միմյանց 29.8 և 86.6 հազար ք/կմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումն էր: Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաաթիի հռչակագրի հիման վրա և առաջիկայում մենք պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը»,-կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքները:
Նա հայտնեց, որ ինչպես ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ է նշված, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքի հիման վրա: «Ինչ վերբերում է հումանիտար հարցերին՝ Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին այս թեմայով իր տված խոստումները, բայց մենք անհոգնել պետք է շարունակենք աշխատանքը գերիների վերադարձի և անհետ կորած համարևվող անձանց ճակատագրի պարզաբանման ուղղույամբ: Սիրելի ժողովուրդ, ինչպես տեսնում եք, Բրյուսելի հանդիպումից շատ կոնկրետ արդյունքներ չեմ կարող ներկայացնել, այսուհանդերձ բանակցային գործընթացը պետո է շարունակվի հնարավորինս ինտենսիվ և պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել»,-ասաց Փաշինյանը՞ Նա հայտնեց որ այս պահին Հայաստանի խնդիրը ԼՂ-ի հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրության հրավիրելն է դիվանադիտական միջոցով և ԼՂ-ում առկա վիճակը միջազգային մամուլով և սոցիալական ցանցերով հնարավորինս լայնորեն և օբյեկտիվ ներկայացնելը: «Այս ընթացքում էլ ավելի է սրվել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը»,- հայտնեց Փաշինյանը և Ստեփանակերտի և Բաքվի անմիջական երկխոսությունը համարեց իրավիճակը հաղթահարելու ամենակառուցողական սցենար:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55