ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարող Կարեն Մաթևոսյանին՝ ընդգծելով, որ վերջինիս ղեկավարման շրջանում կառույցը շարունակել է աշխատանքները բոլոր ուղղություններով և ապահովել բնականոն գործունեությունը:
«Վերջին տարիներին մենք հնարավորություն ենք ունեցել աշխատելու Արա Խզմալյանի հետ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այդ ընթացքում համոզվել ենք, որ նա ունի թիմ համակարգելու կառավարչական բոլոր հմտությունները, գիտելիքն ու փորձառությունը, որոնք պետք են Մատենադարանի պես բազմաշերտ կառույցի ղեկավարման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հաջողություն է մաղթել նորանշանակ տնօրենին՝ ընդգծելով, որ նրա ղեկավարմամբ ցանկացած ձեռքբերում առաջինը պետք է դառնա պետության հաջողությունը. «Մատենադարանը մեր պետության համար եզակի արժեք ունեցող կառույց է, և յուրաքանչյուրս կրում ենք պատասխանատվություն այս կառույցի զարգացման, դերի բարձրացման, միջազգային հեղինակության ամրապնդման, բոլոր ուղղություններով աշխատանքների որակական փոփոխությունների համար»: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ բոլոր խնդիրները՝ աշխատանքային պայմաններից, կիրառական հարցերից մինչև ավելի բովանդակային, համակարգային խնդիրներ, պետք է լուծվեն համատեղ ջանքերով և հոգաբարձուների խորհրդի գործուն մասնակցությամբ: Մատենադարանի նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել գիտաշխատողներին իր ներկայացրած զարգացման ծրագրին ծանոթանալու և այն գնահատելու համար. «Ես վերադարձել եմ հարազատ միջավայր, և իմ ներկայացրած զարգացման ծրագրի յուրաքանչյուր դրույթի շուրջ պետք է իրականացվի խորքային քննարկում, քայլերի քարտեզագրում. առաջնային և հրատապ խնդիրները պետք է ստանան առաջնահերթ լուծում: Բոլոր քայլերը կարվեն խորհրդակցական սկզբունքով և յուրաքանչյուրի մասնակցությամբ»: Արա Խզմալյանի դիտարկմամբ՝ նոր ժամանակների մարտահրավերները պահանջում են ռազմավարական ծրագրեր՝ խնդիրներին դիմակայելու համար: Նա ընդգծել է տեղեկատվական պատերազմի, մշակութային ինքնության պահպանման ուղղությամբ Մատենադարանի՝ որպես առաջամարտիկ լինելու դերը, որտեղ կարևորագույն սկզբունքը լինելու են գիտությունը և գիտական չափանիշը: Աշխատանքների պատշաճ իրականացման տեսանկյունից Արա Խզմալյանը կարևորել է համերաշխության և առողջ մթնոլորտը, բոլոր խնդիրները քննարկելու և կարգավորելու անհրաժեշտությունը: «Մատենադարանը հայության ամենանվիրական, լուսավոր արժեքների, մտավոր ու հոգևոր փորձի խտացումն է: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս այս գիտակցությամբ հետևենք մեր խոսքին ու գործողություններին: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ձեզ հետ կիսելու այս կարևոր պատասխանատվությունը: Մաղթում եմ խաղաղ և արդյունավետ աշխատանք»,- եզրափակել է խոսքը Մատենադարանի նորանշանակ տնօրենը:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03