ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի զինված ապստամբությունից գրեթե մեկ ամիս անց ասել է, որ ԱՄՆ-ն սպասվող իրադարձությունների մասին նախապես գիտեր։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«(ԱՄՆ նախագահ Ջո) Բայդենը լակոնիկ ձևակերպեց, երբ ասաց, որ մենք նախապես գիտեինք: Ես այլ մանրամասների մեջ չեմ խորանա»,- ասել է Բերնսը Ասպենի անվտանգության ֆորումում:
Ինչպես նշում է BBC-ն, Բերնսը նաև ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակ է շահում՝ փորձելով հասկանալ, թե ինչպես վարվել Պրիգոժինի հետ։
Այդ ապստամբությունը, ըստ ԿՀՎ ղեկավարի, բացահայտեց Պուտինի ստեղծած իշխանության համակարգի զգալի թույլ կողմերը։
«Վարձկանների այդ խմբավորումը դեռևս արժեք ունի Ռուսաստանի ղեկավարության համար այնպիսի վայրերում, ինչպիսիք են Աֆրիկան, Լիբիան և Սիրիան, և, հետևաբար, հավանական է, որ Պուտինը կփորձի առանձնացնել խմբավորումն իր առաջնորդից», - կարծիք է հայտնել Բերնսը:
Նրա համոզմամբ՝ Պուտինը կարող է սպասել Պրիգոժինից վրեժ լուծելու համար:
«Պուտինն այն մարդն է, ով ընդհանուր առմամբ կարծում է, որ վրեժխնդրությունն այն ուտեստն է, որը լավագույնս մատուցվում է սառը վիճակում... Ես կզարմանամ, եթե Պրիգոժինը խուսափի հետագա հատուցումից: Եթե ես լինեի Պրիգոժինը, չէի ազատի իմ սննդի համտեսողին (նկատի ունի, որ Պրիգոժինին կարող են թույնել)», - եզրափակել է ԿՀՎ ղեկավարը:
00:00
22:42
22:22
21:00
20:41
19:45
19:26
18:35
15:58
15:45
15:24
15:09
14:53
14:53
14:35
14:19
14:03
13:44
13:19
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02
09:55
09:42
09:34
09:23
09:14