«Փաստ» օրաթերթը գրում է.
«ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին նշել է, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը: Պարզ ասած՝ վերահաստատել է, որ քպական իշխանությունը հրաժարվում է Արցախից, այն ճանաչում է ադրբեջանական: Նույն Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, 2016 թվականին, երբ ընդդիմադիր էր աշխատում, Արցախի հարցը փոխզիջումներով լուծելու Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների նպատակը որակում էր՝ «ստորացուցիչ»: 2017 թվականին ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանում նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այն, ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Երբ որ Ադրբեջանը ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ՝ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»: Արդեն 2018-ի մայիսի 8-ին, ինչպեսև 2021ին՝ ինքնավերարտադրվելու ժամանակ, հայտարարում էր, թե՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմքում պետք է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և դրա իրացումը լինի: Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանին, որի հայտարարությունն առիթ եղավ այս հիշեցումների համար, նա պակասը չէ: Ի դեպ, ոչ թե «նախկինում», ոչ թե ընդդիմադիր աշխատելիս, այլ հենց իշխանություն եղած ժամանակ՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, 2020 թ. հոկտեմբերի 15-ին, բուռն հայրենասիրական գրառում է արել ու շեշտել. «Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը... Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը»: Բա մարդ իր տունը, իր հայրենիքը կճանաչի թշնամուն պատկանո՞ղ: Կամ՝ հիմա նրանցից որևէ մեկի բերանից «Արցախի հայության ինքնորոշման իրավունք» արտահայտությունը կլսվի՞: Չի լսվի: Նրանք հիմա «խաղաղություն» են խաղում ու անխնա զիջում ամեն ինչ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55