«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ն ներկայացնելու է մի ընտրացուցակ, որի առանցքային դեմքերը նախկիններից են կամ տասնյակ թելերով կապված են նախկինների հետ՝ այն նախկինների, որոնց մի մասից ընտրողաբար ապօրինի ծագման գույքի վերադարձի անհաջող ներկայացում է բեմադրում Նիկոլ Փաշինյանը: Օրինակ՝ ՔՊ ցուցակի 4-րդ համարը Լեւոն Հովհաննիսյանն է: Հրաչյա Սարգսյանի հրաժարականից եւ Կառավարությունում «թոշակի նշանակվելուց» հետո Երեւանի քաղաքապետի պարտականությունները կատարում է նույն Լեւոն Հովհաննիսյանը, որի գործունեության մասին լայն հանրությունն անտեղյակ է: Երեւանում զարգացած է փոխքաղաքապետի ինստիտուտը, բայց ոչ քաղաքապետի ԺՊ-ի: Լեւոն Հովհաննիսյանը նախկինում բանկային համակարգում է աշխատել, եղել եւ մնում է չհիշվող կերպար: Նա 2019թ. մարտից մինչ օրս Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, աշխատել է ՔՊ-ական տարբեր քաղաքապետերի հետ: Ինչ է անում նա քաղաքապետարանում՝ հանրային հարթակում ընկալելի չէ։ Պարզ է, որ նա կատարող է, ու քանի որ լավ է կատարում հանձնարարականները, դրա համար էլ, 2018-ից սկսած, անընդմեջ ավագանու անդամ է, մանր-միջին մակարդակի հարցեր է լուծում քաղաքապետարանում: Նրա կապերի եւ կասկածելի գործարքների մասին՝ առաջիկայում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55