Արագածոտնի մարզի Դաշտադեմի ամրոցը հուլիսի 21-ին հյուրընկալել էր ազգային պարին նվիրված «Զարկ-ֆեստ» փառատոնը, որի ընթացքում տեղացիներին, և՛ Հայաստան այցելած հյուրերին համերգային ծրագրով ու տեսանյութերով ներկայացվեց հայ ժողովրդի պարը: «Ցանկանում ենք ակտիվացնել մարզային մշակութային կյանքը, որովհետև մարզերի բնակիչները մշակույթի հետ հաղորդակցվելու սուղ հնարավորություններ ունեն: Մեր նպատակներից է նաև Դաշտադեմի հրաշալի պատմական ամրոցը հանրահռչակելը: Ուզում ենք ակտիվացնել զբոսաշրջիկների հոսքը»,-նշեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ հիմնականում զբոսաշրջիկները ցանկանում են ճանաչել երկրի պատմամշակութային հուշարձաններն ու ծանոթանալ ժողովրդական արվեստին: Ըստ Սարգսյանի՝ կարելի է այդ երկուսը կազմակերպել մեկ հարթակում, և այդպես կակտիվանա Դաշտադեմի ամրոցը: «Պետք է զարկ տալ դրան: Հենց այդ նպատակով էլ փառատոնը կրում է «Զարկ-ֆեստ» անունը»,-շեշտեց Արմեն Սարգսյանը: Արագածոտնի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ղեկավար Գագիկ Պողոսյանը հիշեցրեց, որ մարզը հիմնականում բնակեցված է Սասունից, Մուշից, Ալաշկերտից գաղթած բնակիչներով, որոնք բերել են իրենց երգը, պարը, մշակույթը: «Մեր մարզը բազմազան է իր մշակութային շերտերով, գանձերով: Ցանկանում ենք այդ հարստությունը փոխանցել երիտասարդներին: Համագործակցելով տարածքային կառավարման մարմինների, նախարարությունների հետ՝ փորձում ենք միջոցառումներ կազմակերպել, որոնք կպահպանեն մշակութային արժեքները»,-ընդգծեց նա և հավելեց՝ մի քանի օր առաջ Բյուրականում ազգային նվագարաններին նվիրված միջոցառում են անցկացրել, իսկ այժմ՝ «Զարկ-ֆեստ»-ը: Անդրադառնալով Դաշտադեմի ամրոցին, որը պատմամշակութային ժառանգության հրաշագեղ միջնաբերդ-դղյակ է, Պողոսյանն ասաց՝ ցավոք, նույնիսկ Հայաստանում այն շատ հայտնի չէ, ուստի փառատոնը կարևոր քայլ է ամրոցը ճանաչելի դարձնելու առումով: Փառատոնին ելույթ ունեցան Ալթունյան պետական անսամբլը, Ակունք, Կարին, Սասնա ծռեր ազգագրական խմբերը, Վարդան Բադալյանը, Մավր Մկրտչյանը, Ռուբեն Սասունցին և այլք: Էկրանին տեսաշարերի տեսքով անդրադարձ արվեց մարզի կենցաղին, եկեղեցիներին ու անհատականություններին, մարզի բնակիչների ծագումնաբանությանն ու բանահյուսությանը: «Ժողովրդական երգը մեր անձնագիրն է, մեր ինքնությունն է, իսկ նման փառատոններն առաջին հերթին հնարավորություն են տալիս ճանաչել մեր թաքնված գանձերը: Ես լսել էի Դաշտադեմի ամրոցի մասին, սակայն առաջին անգամ եմ այցելում այստեղ: Եկել եմ տղայիս հետ: Հաճախ կգանք այստեղ, մեր հյուրերին կբերենք»,-ասաց Վարդան Բադալյանը: Երգչի համոզմամբ՝ Հայաստանում նման վայրեր շատ կան, պարզապես պետք է բացահայտել դրանք, իսկ փառատոններն այդ անելու լավագույն միջոցն են: Միջոցառման շրջանակում տարածքում գործում էին նաև տաղավարներ, որոնցում հնարավոր էր գտնել համեղ մրգեր և ուտեստներ: Ներկաները հնարավորություն ունեին անվճար խնոցու թան վայելել: Տաղավարներից երկուսը ծառայում էին էթնոգրաֆիկ լուսանկարահանմանը: Փառատոնն անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Անժելա Համբարձումյան
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55