ARM | RUS |

Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին

23.07.23 | 18:03

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին։ Այս մասին հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից։ «Բաց նամակ ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին Մեծարգո՛ պարոնայք նախագահներ, Օրեր առաջ Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում երեքամյա Լեոն և վեցամյա Գիտան խեղդամահ եղան՝ իրենց համար ուտելիք փնտրելու նպատակով ոտքով քաղաք գնացած մորը գտնելու ճանապարհին: Յոթ ամսից ավելի տևող Արցախի շրջափակումը սկսել է կյանքեր խլել՝ մեծերի ու մանուկների, հասարակ մարդկանց, որոնց միակ մեղքն այն է, որ ծնվել ու ապրում են իրենց ու իրենց պապերի հողի վրա և սիրում են կյանքը: Մենք շնորհակալ ենք բոլոր ազդեցիկ երկրներին ու միջազգային կառույցներին այս իրականության վերաբերյալ հստակ հայտարարություններով հանդես գալու համար: Դրանք մեծ նշանակություն ունեն հանուն ապրելու պայքարող արցախցիների համար: Սակայն, ցավոք, դրանք չփրկեցին փոքրիկ Լեոյի ու Գիտայի կյանքերը և, որ ամենասարսափելին է, ոչ թե վերացական ապագայում, այլ հենց վաղն առավոտյան կարող են չփրկել բազմաթիվ այլ երեխաների ու մեծերի կյանքեր: Այսօր 120 հազար արցախցիների ֆիզիկական գոյությունը բառի բուն իմաստով վտանգի տակ է: Մենք ձեզնից յուրաքանչյուրի հետ բազմաթիվ առիթներով խոսել ենք 1915 թվականին տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին: Այսօր՝ 108 տարի անց, մենք շատ մոտ ենք այդ ահասարսուռ իրադարձությունների կրկնությանը ժամանակակից մեթոդներով: Պարոնա՛յք նախագահներ, Դիմում եմ ձեզ՝ նախևառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի: Ես հասկանում եմ, որ շատ-շատերը հնարավորություն ստացան փորձելու լուծել Արցախի խնդիրը՝ օգտվելով այդ մարդու՝ սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերից: Բայց փաստ է, որ և՛ հարցը չի լուծվել, և՛ խնդիրներն են շատ ավելի խորանում, իսկ այդ մարդն էլ այսօր հստակորեն չունի մեր ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որևէ այլ երկրի կազմում և արցախցիների կողմից էլ բացարձակապես չունի քվե՝ ինքնակամ որոշելու իրենց ճակատագիրը: Դիմում եմ ձեզ, որպես Արցախի հարցում անառարկելի ինստիտուցիոնալ հիշողություն կրող երկրների ղեկավարների: Այսօր, ի տարբերություն Հայաստանի իշխանության, ձեր համակարգերում կան Արցախի բանակցային գործընթացի լուրջ մասնագետներ և գիտակներ, ովքեր տիրապետում են բոլոր նրբություններին, քաջատեղյակ են բոլոր փուլերին: Ես ձեզ դիմում եմ՝ որպես նախկին գործընկեր, մարդ, որի նպատակներին, սկզբունքներին դուք քաջածանոթ եք: Դիմում եմ այս ձևաչափով, որովհետև հիմա ես չունեմ ուղիղ կապի միջոցներ ձեզ հետ, այցերի ու առանձնազրույցների ձևաչափեր, չկան և շատ թույլ են գործում նաև կուսակցական խողովակները, քանի որ ընդդիմադիր կուսակցական պատասխանատուները մեր երկրում կա՛մ գտնվում են ուժեղ բռնաճնշումների տակ, կա՛մ ուղղակի բանտարկված են: Դիմում եմ, որ ասեմ՝ այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, տանում է սարսափելի աղետի: Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին: Ինձ համար մեծագույն ողբերգություն է, որ տարիներ առաջ մենք քննարկում էինք լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատվորեն կապրեին իրենց երկրում, հիմա խոսում ենք նրանց՝ գոնե ապրելու հնարավորության, ապրելու իրավունքի մասին: Մենք շատ լավ տեսնում ենք բոլորիդ՝ շնորհակալության արժանի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ: Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, չի տանելու այնպիսի լուծումների, ինչպիսիք դուք եք անկեղծորեն պատկերացնում: Փորձառու դիկտատորի և անլուրջ, անկարող մեկի ուղիղ բանակցությունները չեն կարող որևէ տրամաբանական կետում ավարտվել: Թելադրող կողմի ամեն բավարարված պահանջ ծնելու է նորը՝ էլ ավելի դժվար բավարարելի, ու այս ամենը շարունակվելու է անվերջ և ուղեկցվելու է մեծ աղետներով: Լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված սկսելու են ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»: Սա շատ տեսանելի սցենար է ապաշնորհ բանակցողի պարագայում, առավել ևս, որ բոլորի աչքի առաջ արդեն իսկ օկուպացված է ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատված: Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ: Վաղը կարող է ուշ լինել:

Հարգանքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան»։


Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․...

18:41

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես....

18:39

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ Գրիգորյան

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ...

18:23

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց է պատրաստել. Ամստերդամ

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ...

18:07

Վանաձորի մանկապարտեզները դարձան անվճար. Լոռու մարզպետ

Վանաձորի մանկապարտեզները դարձան անվճար. Լոռու մարզպետ

17:45

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձը հաստատող փաստաթղթեր

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձը հաստատող...

17:38

Ավստրալիան ապաստան է տրամադրել Իրանի կանանց հավաքականի 5 ֆուտբոլիստի

Ավստրալիան ապաստան է տրամադրել Իրանի կանանց հավաքականի 5...

17:18

Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ նախագահ

Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ...

17:03

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:28

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էր

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության...

09:03

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44