Չորս տաջիկստանցի տուժել է Ղրղզստանի հետ սահմանին տեղի բնակիչների հետ բռնկված վեճի հետեւանքով, ներկայում իրավիճակը կայունացել է, երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչները պարզում են հանգամանքները։ Այս մասին տեղեկացրել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեում (ԱԱՊԿ)։
«Վնասվել է երեք մեքենա, Տաջիկստանի չորս քաղաքացի թեթեւ վնասվածքներ է ստացել»,- նշվել է ԱԱՊԿ հաղորդագրությունում, որը տարածել է «Խովար» տեղեկատվական գործակալությունը։
Գերատեսչության տվյալներով՝ վեճը տեղի է ունեցել հուլիսի 24-ի երեկոյան։ «Վորուխ գյուղի բնակիչների հարսանեկան թափորը ութ մեքենայով ուղեւորվել է դեպի Իսֆարա քաղաք։ Օքսոյ գյուղին մոտենալիս Ղրղզստանի քաղաքացին, որն անսթափ վիճակում էր վարում մեքենան եւ այն պատճառով, որ այդ թափորն իբր խանգարել է իրեն, փակել է նրա ճանապարհը։ Դուրս գալով մեքենայից՝ նա սկսել է քարեր նետել Տաջիկստանի քաղաքացիների վրա»,- նշել են կոմիտեում։
ԱԱՊԿ-ում ավելացրել են, որ վեճից հետո դեպքի վայր են եկել երկու պետությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչները եւ բանակցություններ են վարել, որոնց արդյունքում միջադեպը հարթվել է։ «Իրավիճակը Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ պետական սահմանին կայուն է։ Երկկողմ համատեղ հանձնաժողովը որոշում է երկու երկրների քաղաքացիների միջեւ վեճի հիմնական պատճառներն ու գործոնները»,- տեղեկացրել են կոմիտեում։
Ավելի վաղ Ղրղզստանի ԱԱՊԿ-ում տեղեկացրել էին սահմանին տեղի ունեցած վեճի մասին։ Ղրղզական գերատեսչության վարկածով՝ տեղի բնակիչների վեճի վայր եկած ղրղըզ ոստիկանի վրա հարձակվել էին Տաջիկստանի քաղաքացիները։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02