Վահագն Խաչատուրյանն Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպել է նախագահ Սերջիո Մատարելլայի հետ
«Ինձ համար և իտալացի ժողովրդի համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձեզ: Ձեր այցը լավ հնարավորություն է մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը նշելու, մեր երկրների սերտ հարաբերություններն ավելի ամրապնդելու համար»,- ողջունելով պաշտոնակցին՝ նշել է Իտալիայի նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ հայ-իտալական հարաբերությունները երկարաժամկետ պատմություն ունեն
«Մենք միշտ զգացել ենք Իտալիայի և իտալական շունչը Հայաստանում և Երևանում: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մենք կարողանում ենք պահպանել մեր հարաբերությունների բարձր մակարդակը, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային հարթակներում: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Իտալիայի սերտ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակներում»,- ասել է նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իտալիայի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման և նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել մասնավորապես առևտրատնտեսական, շինարարության, բարձր տեխնոլոգիական ոլորտներում արդյունավետ փոխգործակցության խթանման հեռանկարներին: Նախագահ Մատարելլան նշել է, որ վերջին շրջանում իր համար նկատելի է իտալական գործարարների մեծացող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադառնալով հայաստանյան տնտեսության նկատմամբ օտարերկրյա բիզնեսների կողմից հետաքրքրության աճին, ընդգծել է, որ դա գլխավորապես պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանում կատարված բարեփոխումներով՝ ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ տնտեսական կյանքում: Նախագահը նշել է, որ կառավարության կողմից իրականացված բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների արդյունքում հայաստանյան տնտեսությունն առավել գրավիչ է դարձել ներդրումների համար:
«Մենք շարժվում ենք ժողովրդավարության ուղիով նաև տնտեսության բնագավառում, այլ ռեսուրս մենք չունենք և անկախացումից հետո ժողովրդավարությունը մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, և հենց ժողովրդավարացման գործընթացները, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն է նպաստել, որպեսզի հայաստանյան ներդրումային միջավայրը գրավիչ դառնա օտարերկրյա ներդրողների համար»,- ասել է նախագահը:
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն իր պաշտոնակցին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի և հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ անկախ դժվարություններից Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր դիրքորոշման մեջ:
Նախագահ Մատարելլան ի պատասխան նշել է, որ բարձր է գնահատում հանուն խաղաղության հաստատման Հայաստանի համարձակ քայլերը և հնարավորության սահմաններում պատրաստ է նպաստել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Իտալիայի միջև կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում համագործակցության շարունակական խթանման հնարավորությունների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Իտալիա ուղիղ չվերթների առկայությունը, ինչը լավ հնարավորություն է տուրիզմի զարգացման համար:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55