ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մտադիր է հետաքննություն սկսել նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթ հայտնելու համար՝ արտասահմանում նրա ընտանիքի` կոռուպցիոն սխեմաներում ներքաշված լինելու պատճառով։ Հուլիսի 24-ին այդ մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է պալատի խոսնակ Քևին Մաքքարթին
«Երբ Բայդենն իր թեկնածությունն էր քվեարկության առաջադրել նախագահի պաշտոնում, նա ամերիկացիներին ասաց, որ երբեք չի խոսել բիզնեսի մասին: Նա ասաց, որ իր ընտանիքը ոչ մի դոլար չի ստացել Չինաստանից, բայց հիմա մենք ապացուցեցինք, որ դա ճիշտ չէ, – ասել է Մաքքարթին: – Գործը կհասնի իմփիչմենթ հայտնելու համար հետաքննության»:
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի խոսքով՝ Բայդենն օգտագործում է այնպիսի հնարքներ, որոնք ամերիկյան քաղաքականությունը «չի տեսել Ռիչարդ Նիքսոնի ժամանակներից ի վեր»։ Մաքքարթին մեղադրել է Բայդենին կառավարությունն իր ձեռքին «զենք դարձնելու» մեջ՝ ի շահ սեփական ընտանիքի։
Նա հույս է հայտնել, որ Ներկայացուցիչների պալատը «գործը կհասցնի ավարտին՝ իմփիչմենթի հետաքննությանը, ինչպես ենթադրում է ԱՄՆ սահմանադրությունը», որպեսզի ստանա բոլոր հարցերի պատասխանները։
Մայիսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հսկողության և հաշվետվության հանձնաժողովի հանրապետական անդամները հայտարարել էին, որ ստացել են ապացույցներ, թե Բայդենի ընտանիքի անդամները և նրանց հետ կապված անձինք նախկինում, ենթադրաբար, միլիոնավոր դոլարներ են ստացել արտասահմանից ընկերությունների ցանցի միջոցով:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55