Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հաջորդաբար առաջին տասնյակում են նաև «Գազպրոմ Արմենիա»-ն, «Գրանդ Տոբակո»-ն, «Ամերիաբանկ»-ը, «Արդշինբանկ»-ը, Մոբայլ Սենթր Արթ»-ը, «Փրիթի Ուեյ»-ը, «Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 668 միլիարդ 245 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 206 միլիարդ 277 միլիոն դրամ։
Նշվում է, որ ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները: