«Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպությունը կոչ է անում սահմանել ուսուցիչների արժանապատիվ մեկնարկային աշխատավարձ, որը համեմատելի կլինի կառավարող մարմինների դրույքաչափերի հետ։
ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այսօր Հայաստանում 507 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա կամավոր ատեստավորման արդյունքում: 22 ուսուցիչներ այսօր ՀՀ-ում ստանում են ավելի քան 400 հազար դրամ աշխատավարձ»,- հուլիսի 25-ին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
400 հազար դրամ աշխատավարձի համար կամավոր ատեստավորման շնորհիվ հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 2022 թվականի մայիսի 1-ից սահմանվեց 200 հազար դրամ: Կամավոր ատեստավորման ծրագրով նախատեսված 30-50 տոկոս հավելավճարները կիրառելի են բացառապես նշված դրույքաչափի դեպքում:
400 հազար դրամ աշխատավարձ ստանալու համար ուսուցիչները պետք է ունենան ոչ միայն մեկ ամբողջական դրույք, այլև լինեն դասղեկ /որը ենթադրում է հավելյալ ահռելի աշխատանք/, բացի այդ՝ մեթոդ միավորման նախագահ /յուրաքանչյուր դպրոցում, յուրաքանչյուր առարկայական մեթոդ միավորումում միայն մեկ ուսուցիչ կարող է լինել մ/մ նախագահ/, նաև պետք է ստանան 280-300 հազար դրամ աշխատավարձ։ Բայց այսքանով չի սահմանափակվում 400 հազար դրամ աշխատավարձին հասու դառնալու պայմանների շարքը․ ուսուցիչները պետք է նաև արժանանան ամենաբարձր՝ 4-րդ տարակարգի աստիճանին /մինչ օրս հրապարակվել է 4-րդ տարակարգ ստացած 2 ուսուցչի տվյալ/, որպեսզի աշխատավարձին ավելանա դրույքաչափի 50 տոկոսը՝ 100 հազար դրամ, որ ստացվի պաշտոնյաների ասած 400 հազար դրամը:
4-րդ տարակարգի աստիճանի արժանացած ուսուցիչներին է միայն հասու մյուս բոլոր պայմանները բավարարելու դեպքում ստանալ այդքան շահարկվող 400 հազար դրամ աշխատավարձը։ Ավելի բարձր աշխատավարձը դեռ երազանք է։
Վարչապետի վկայակոչած 507 հազար դրամ աշխատավարձի համար անբավարար են վերը թվարկած պայմանները․ դրա համար պետք է ունենալ շաբաթական ավելի քան 20 դասաժամ։ Իսկ այդ դեպքում ինչպե՞ս կարող է ապահովվել արդյունավետություն և պաշտոնյաների հայտարարությունների մեջ հաճախ նշվող «որակյալ կրթություն»։
Բարձր աշխատավարձ ստանալու մասին պաշտոնական պնդումները չեն հաստատում ուսուցիչները։
Առավել կարևոր է հասկանալը, թե, ի վերջո, ի՞նչ խնդիր է լուծվում 30 հազար ուսուցչից 22 -ի աշխատավարձի բարձրացումը որպես երևելի ու չափելի ցուցանիշ ներկայացնելը։
«Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպությունը կոչ է անում սահմանել ուսուցիչների արժանապատիվ մեկնարկային աշխատավարձ, որը համեմատելի կլինի կառավարող մարմինների դրույքաչափերի հետ։
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
11:47
11:34
11:13
10:55
10:36
10:23
09:57
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02