Օրեր առաջ Ադրբեջանից հայտարարություն էր հնչել՝ «հնարավորություն կա օգտագործելու Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը՝ հայ բնակիչներին կենսապահովման համար անհրաժեշտ ապրանքներով ապահովելու համար»։
Այնուհետև Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց. «Ես ընդգծեցի Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հավասարապես Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար»։
Երեկանից Հայաստանի կողմից դեպի Արցախի Հանրապետություն ուղարկված մարդասիրական օգնությամբ19 բեռնատար Կոռնիձորի սահմանային հատվածում են, պատասխանատուներն ասում են՝ կապ է հաստատվում ՌԴ խաղաղապահ ուժերի հետ՝ բեռը տեղ հասցնելու հետ կապված: Իսկ Ադրբեջանից հայտարարություններ են հնչում, որ Բաքվի հետ համաձայնեցված չի եղել Հայաստանից հումանիտար բեռի տեղափոխումը, «Աղդամի ճանապարհից հրաժարվելը, ճանապարհը փակելը և այն քաղաքականացնելն, անընդունելի է»։
Panorama.am-ը հարց ուղղեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին։
Panorama.am - Ինչո՞ւ է Ադրբեջանին պետք, որ Աղդամով անցնի հումանիտար բեռը։
Տիգրան Աբրահամյան- Ադրբեջանը խնդիր ունի Արցախ մտնող ցանկացած ապրանքատեսակ ապահովել Ադրբեջանի տարածքից՝ դրանով իսկ կտրել Հայաստանն Արցախին կապող ցանկացած ճանապարհ։ Ադրբեջանում համարում են, որ այդ քայլով կարագացնեն Արցախի ադրբեջանացման գործընթացը, որովհետև Արցախն ամբողջությամբ կհայտնվի Ադրբեջանի կախվածության տակ։
Եթե այսօր հումանիտար բեռի մասին է խոսքը, վաղը առևտրի, հաջորդ օրը՝ գազի, էլեկտրաէներգիայի, մնացած համակարգերի ապահովման։
Այսինքն՝ Աղդամով Ստեփանակերտ բեռների տեղափոխումը Ադրբեջանի համար դիտվում է Արցախի անկման և Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ տանելու միջոց։
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23