Մենք դատավորների եւ ընդհանրապես պաշտոնյաների աշխատավարձը առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար, որովհետեւ քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծռայությունից: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը 60 տոկոսով բարձրացնելու որոշման քննարկման ժամանակ:
«Դատական համակարգում աշխատավարձի բարձրացումը մեր շարունակական քաղաքականությունն է: Իհարկե, մենք նաեւ ժամանակին խոստացել ենք, երբ հակակոռուպցիոն դատարանը ստեղծում էինք, եւ նոր սանղդակ ենք սահմանում իրենց համար, կար մտավախություն, որ մենք անհամաչափություն ենք ստեղծում, բայց մենք ասում էինք, որ ընդհակառակը, մենք այդ նշաձողը սահմանում ենք այլ օղակներում նույնպես այդ աստիճանին հասնելու համար,ինիչը հիմա անում ենք:
Առաջիկայում վերաքննիչ դատարանին էլ կանդրադառնանք աշխատավարձի բարձրացման առումով»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ աշխատավարձի փոփոխությունը պետք է բերի նաեւ բովանդակային փոփոխություններ. «Մենք քննարկում ենք նաեւ դատարանների ստանդարտները՝ սկսած դրես կոդից, սկսած դատարանների դահլիճների ստանդարտներից, դատավարության մասնակիցների էթիկայից եւ վարքագծի կանոնակարգից: Մենք բոլորի հետ աշխատում ենք, որ այս ֆինանսական ներչդրումների արդյունքում ունենանք նոր ստանդարտի դատական համակարգ՝ եւ բովանդակությամբ, եւ միջավայրի ձևավորմամբ։
«Մենք պետք է համոզված լինենք, որ Հայաստանում գործում է անկախ դատական համակարգ, դա շատ մեծ հարցեր կլուծի, կնվազեցնի շատ մեծ լարվածությունը»,- ասաց վարչապետը՝ խոստովանելով, որ այս խնդիրը դեռևս լիարժեք չեն կարողացել լուծել։
Լուծումը, ըստ նրա, մեկն է՝ պետք է անհոգնել աշխատել ու գնալ առաջ։
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
11:47
11:34
11:13
10:55
10:36
10:23
09:57
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02