Հայաստանից Արցախ ուղարկված 400 տոննա հումանիտար բեռը՝ 19 բեռնատար մեքենա, արդեն 24 ժամ կանգնած է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի սահմանային հատվածում ՝ Լաչինի միջանցք տանող ճանապարհին։
60 տոննա շաքարավազը, 40 տոննա ձեթը, 100 տոննա ալյուրը, 80 տոննա մակարոնեղենը, 20 տոննա աղը, 40 տոննա կաթի փոշին, 12 տոննա մանկական սնունդը եւ 9 տոննա դեղորայքն ավելի քան 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին հասցնելու համար հայկական կողմը դիմել է ՌԴ խաղաղապահ զորակազմին եւ ադրբեջանական կողմին, սակայն դեռեւս ապարդյուն․ երկու կողմերից էլ որեւէ պատասխան չկա։
«Կարող ենք ասել՝ քար լռություն է»,- լրագրողների հետ զրույցում նշել է ԼՂ հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
NEWS.am-ի հետ զրույցում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասաց, որ այս պահին բեռներն Արցախ հասցնելու ջանքերը որեւէ արդյունք չեն տվել։
«Փորձ է կատարվում անցումն ապահովելու համար, սակայն ադրեբաջանական կողմը կառուցողական մոտեցում ցույց չի տալիս, բանակցությունների մեջ չի մտնում։ Ռուսները փորձում են հնարավորություն ստեղծել բեռների տեղափոխման համար, սակայն դեռեւս ոչ մի արդյունք»,- նշեց Ստեփանյանը։
Իրադարձությունների զարգացմանը տեղում հետեւում է Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
«Լուրեր»-ի հետ զրույցում նա ասել է, որ առաքելությունը շուրջօրյա ռեժիմով լինելու է Կոռնիձորի սահմանային հատվածում եւ շարունակելու է մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որեւէ կերպ չի լուծվել:
Ադրբեջանում սովի եզրին կանգնած արցախցիներին հումանիտար օգնություն հասցնելու քայլը որակել են «սադրանք»։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը կոչ է արել ձեռնպահ մնալ նման գործողություններից, որոնք հետապնդում են սադրանքի նպատակ եւ ծառայում են իրավիճակի սրմանը։
«Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ ամբողջ պատասխանատվությունը հնարավոր սադրիչ գործողությունների համար լիովին եւ ամբողջովին կընկնի հայկական կողմի վրա»,- ասված է պետական սահմանապահ ծառայության հայտարարությունում։
Ուղարկվող հումանիտար օգնության մասին հանրությունը տեղակացավ երեկ՝ հուլիսի 26-ի առավոտյան՝ բեռների շարժվելուց րոպեներ առաջ։ Առավել հետաքրքիր է, որ սրան նախորդել էր Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որում նա կշտամբել էր արցախցիներին՝ խորհուրդ տալով բանջարեղեն աճեցնել։
Ի՞նչ է սպասվում հայկական բեռներին։ Քանի՞ օր են դրանք մնալու Կոռնիձորում։ Կառավարությունը դեռեւս չի մեկնաբանում՝ եթե ադրբեջանական կողմն այդպես էլ չարձագանքի. վերադառնալո՞ւ են, թե կա գործողությունների այլ ծրագիր։
15:21
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
11:47
11:34
11:13
10:55
10:36
10:23
09:57
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02