Հայրենադարձությունը գուցե հայրենասիրություն է, բայց թերեւս ավելի շատ՝ Ինքնասիրություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։
«Երեւանում բացվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության եւ ինտեգրման առաջին կենտրոնը
Բոլորիս մաղթում եմ, որ այս կենտրոնում այնպիսի հերթեր գոյանան, որ կառավարությունը ստիպված լինի տասնյակներով նորերը բացել։
Հ.Գ. Վերջին հինգ տարիների ընթացքում լինելով Սփյուռքի հարյուրավոր համայնքներում եւ հանդիպելով հազարավոր հայրենակիցների՝ ինքս ինձ համար վաղուց արձանագրել եմ.
Նրանց բոլորին միավորում է մեկ բան։
Անկախ կրթությունից, սոցիլական շերտից, հասարակական դիրքից, ունեցվածքից, ապրուստի միջոցների ավելցուկից կամ պակասությունից նրանց բոլորի հայացքները նույն բանի մասին են։
Եւ դա կարոտը չէ։
Դա կիսատությունն է։
Անլիարժեքությունը։
Ինչ-որ մի շատ կարեւոր բանի բացակայությունը։
Լավ լուրն այն է, որ այդ կարեւոր բանը միֆ չէ, եւ ոչ էլ ուղեղային մորմոք, եւ ոչ էլ միրաժ, ֆիկցիա կամ սրտի հիվանդություն։ Այն խիստ իրական է եւ շոշափելի, եւ ունի անուն՝ Հայաստանի Հանրապետություն։
Հայրենադարձությունը գուցե հայրենասիրություն է, բայց թերեւս ավելի շատ՝ Ինքնասիրություն»,- գրել է նա։
15:03
14:46
14:34
14:14
13:57
13:44
13:15
12:58
12:45
12:26
11:48
11:47
11:34
11:13
10:55
10:36
10:23
09:57
09:46
09:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02