Ֆրանսիացի ալտահար և կոմպոզիտոր Վանսան Ռուայեն «Լսի՛ր» մարզային համերգաշարի շրջանակում համերգներով կներկայանա Կապանում, այնուհետև՝ Երևանում:
Ռուայեն հուլիսի 28-ին Կապանի արվեստի պետական քոլեջում վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ, նույն օրը տեղի կունենա նրա մենահամերգը, իսկ երևանյան համերգը կանցկացվի հուլիսի 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում: Այս երկրի հետ առաջին իսկ հանդիպումից տպավորվել եմ, հմայվել: Գիտակցում եմ Հայաստանի խորը արմատներն ու երաժշտական ավանդույթները: Ինձ համար կարևոր է լինել Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի հայրենիքում»,-հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վանսան Ռուայեն:
Երաժիշտը համերգներին կատարելու է Ջաչինտո Շելսիի և Հորացիո Ռադուլեսկուի ստեղծագործությունները: Ռուայեի խոսքով՝ վերոնշյալ կոմպոզիտորների գործերը հնչյունակենտրոն են, ինչն ինքը շատ է կարևորում: «Նրանց գործերի հիմքում այն գաղափարն է, որ երաժշտությունը պարզապես երաժշտություն կամ ժամանցի ձև չէ, այլ խորը երևույթ, որը կապում է մարդկանց»,-նշեց նա:
Երբ Վանսան Ռուայեն երիտասարդ է եղել, իր ճանապարհը փնտրել է երաժշտության մեջ, և այն ծրագիրը, որը կատարելու է, իր գտած ճանապարհի արտացոլանքն է:
Ըստ նրա՝ ժամանակակից երաժշտությունն արտացոլում է մեր ապրած ժամանակները, այն ունի մութ կողմեր, հարցեր, խորքային, արխայիկ շերտեր, որոնք ապագայի մասին պատկերացում են ստեղծում: Ռուայեի հավաստիացմամբ՝ հենց այդպիսին է Շելսիի և Ռադուլեսկուի երաժշտությունը, որը զերծ է մնացել մոդայիկ թրենդներից: «Այս կոմպոզիտորներին միավորում է նաև այն, որ նրանք կատարողին ասես հրավիրում են դառնալ համաստեղծագործող, համահեղինակ: Նրանց երաժշտությունը պարզապես ինտելեկտուալ ակրոբատիկա չէ, սեղանի վրա գրված կոնցեպտ չէ, այլ հարաբերություն է, հաղորդակցույթուն է մարդկային գիտակցության տարբեր շերտերի հետ՝ ինտելեկտի հույզերի, սրտի, բանականության: Այդ ամենը շատ խորն է ու ճանապարհ է դեպի հնչյունի կենտրոնը»,-շեշտեց ալտահարը:
Ծրագիրը ենթադրում է նաև իմպրովիզներ, ինչը Վանսան Ռուայեն շատ է սիրում:
«Լսի՛ր» մարզային համերգաշարն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում իրականացվել է միջազգային համերգաշար՝ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի (Ռուսաստան), ակորդեոնահար Մարկո Շևարլիչի (Սերբիա), շեփորահար Մարկուս Շտոկհաուզենի (Գերմանիա) մասնակցությամբ:
Համերգներից բացի անցկացվել են վարպետության դասեր և սեմինարներ՝ տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանն ընդգծեց, որ Վանսան Ռուայենի համերգներով եզրափակում են այս տարվա համերգային գործունեությունը: Հույս ունեն հաջորդ տարի կրկնել «Լսի՛ր» նախաձեռնությունը, քանի որ այն ամրապնդում է ժամանակակից երաժշտության և մարզերի միջև կապը:
Ֆիլհարմոնիայի պրոդյուսեր Արմեն Մանասյանն էլ հավաստիացրեց, որ մարզերում սիրում են ժամանակակից երաժշտությունը, և համերգներն անցնում են լեփ-լեցուն դահլճներում:
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03