«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդում նոր բախումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նախարարի հարուցման հիմքը եղել են դատավորի դեմ ուղղված բողոքները, սակայն մեր աղբյուրները նշում են, որ իրականում շան գլուխը այլ տեղ է թաղված: Բանն այն է, որ մամուլը գրեց՝ ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանը, Նաիրա Հովսեփյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատրյանը, հավակնում են Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր հաստիքներին։
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի ցանկանում, որ Նաիրա Հովսեփյանը գնա Վճռաբեկ դատարան, ուստի որոշել են նրա գնալու գործընթացը կասեցնել՝ կարգապահական վարույթ հարուցելով: Ասել է թե՝ ԲԴԽ-ն կռիվ է սկսել բոլոր այն անձանց դեմ, որոնք հաշվի չեն նստում իրենց հետ, եւ թիրախում անգամ հայտնվում են իրենց ցանկալի դատավորները՝ ի դեմս պատերազմի հերոս Գեւորգ Արշակյանի մոր` դատավոր Նաիրա Հովսեփյանի, որը Աննա Հակոբյանի հետ ժպիտով նկարները հրապարակեց ու թիրախավորվեց դրա համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02