2022 թվականի հունվար- մայիսին Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 7 մլն 301.5 հազար տոննա, ինչը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10․1%-ով։
Բեռնափոխադրումների ծավալում հաշվարկվում են և արտահանումը, և ներմուծումը, և ներհանրապետական փոխադրումները:
Վիճակագրության համաձայն, աճը հիմնականում տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին։ Մասնավորապես, այս տարվա հինգ ամիսներին ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 16․9%-ով և կազմել 5 մլն 162.8 հազար տոննա։
Երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումներ ծավալներն էլ պահպանվել են` կազմելով 1 մլն 198.3 հազար տոննա։ 98․4%-ով էլ ավելացել է օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը` կազմելով 12.7 հազար տոննա:
Մայրուղային խողովակաշարային ճանապարհով էլ հունվար-մայիսին իրականացվել է 927.7 հազար տոննա բեռնափոխադրում՝ 2022 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 8․6%-ով։
Ինչ վերաբերում է ուղևորափոխադրումներին, պաշտոնական վիճակագրության համաձայն` հաշվետու ամիսներին գրանցվել է 24.9%-ի աճ՝ մինչև 72 202.1 հազար մարդ։
Առավել տարածված է ավտոմոբիլային տրանսպորտը` 57 987.3 հազար ուղևոր (2022թ-ի հունվար-մայիսի համեմատ 26․5%-ի աճ), այնուհետև գալիս է էլեկտրատրանսպորտը՝ 12 137.8 հազար մարդ (13%-ի աճ)։
Օդային տրանսպորտից օգտվել է 1 883.6 հազար մարդ (աճ` 80․9%), երկաթուղուց` 193.4 հազար մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9․2%-ով ավելի է։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02