ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւն անիրականանալի եւ խաղաղության համար վտանգավոր է անվանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին։
«Թշվառ ՄՔԴ դատավորները շարունակում են արդարացնել իրենց անիրականանալի եւ դրանով իսկ մոլորակի վրա խաղաղության համար վտանգավոր որոշումը Ռուսաստանի նախագահի ձերբակալման օրդեր տալու մասին»,- գրել է նա իր թելեգրամ-ալիքում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մեդվեդեւը նաեւ ձերբակալման օրդերներն ու Ռուսաստանի դեմ գործընթացներն անվանել է խաղ անզորությունից՝ հիշեցնելով, որ այդ ամենը «պոտենցիալ առումով վտանգավոր խաղեր են»։ «Օրդերները, դատախազները, գործընթացները Ռուսաստանի դեմ՝ այդ ամենը մեր թշնամիների զվարճանքն են, որոնցով նրանք իրենց զվարճացնում են անզորությունից։ Եվ այնուամենայնիվ, պետք է հիշել. դրանք պոտենցիալ վտանգավոր խաղեր են։ Եվ նմանատիպ գործողությունները կարող են ինչ-որ պահի դառնալ casus belli»»,- գրել է նա։
Մեդվեդեւը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի որոշումները խղճուկ են Ռուսաստանի համար այնքան ժամանակ, քանի դեռ նա ինքնակամ չի դառնա այդ կազմակերպության անդամ, իսկ դա երբեք տեղի չի ունենա։
«Մեր երկիրը ոչ մի կապ չունի ՄՔԴ Հռոմի ստատուտի հետ եւ պարտավոր չէ համագործակցել նրա հետ։ Նրա որոշումները մեզ համար չնչին են այնքան ժամանակ, քանի դեռ մենք ինքնակամ չենք դառնա այդ կազմակերպության մասնակից։ Իսկ դա երբեք տեղի չի ունենա»,- գրել է նա։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02