ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում` գետնատնակի հարակից տարածքում, հրազենային վիրավորումից նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքին առնչվող մի շարք այլ կարևոր հանգամաքներ ևս։
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված դիրքի ավագ, դասակի հրամանատար Տ․Ս․-ն, տեղեկանալով զինծառայող Ա․Հ․-ի կողմից համածառայակից Մուրադ Սերյոժայի Գրիգորյանին՝ վերջինիս ամրակցված ԿԳ տեսակի գնդացրով նրան մահացու հրազենային վիրավորում հասցնելու և ապօրինաբար կյանքից զրկելու մասին, կատարել է հանցագործություն կատարծ անձի բացահայտմանը խոչընդոտելուն ուղղված գործողություններ։
Մասնավորապես, նա գնդացիրը դրել է Մ․Գրիգորյանի մարմնի կողքին, և նրա հրահանգով Ա․Հ․-ն համածառայակիցներին, մարտական դիրք մեկնած զորամասի սպաներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին հայտնել է, թե իբր Մուրադ Գրիգորյանն ինքնասպան է եղել՝ ինքն իրեն հրազենային վիրավորում հասցնելու եղանակով:
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա դիրքի ավագ Տ․Ս․-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ նշված քրեական վարույթով նաև զինծառայող Մուրադ Գրիգորյանին՝ իրեն ամրակցված ՊԿ տեսակի գնդացիրից արձակված կրակոցով վերջինիս մահացու հրազենային վնասվածքը հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել նրա համածառայակից Ա․Հ․-ին, որի նկատմամբ դատարանի որոշմամբ ևս որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03