«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 28-ին Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, կալանավորվեցին: Երեկ էլ կալանավորվեց գործարար Արման Պետրոսյանը: Նրանք կասկածվում են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու մեջ, թեեւ փաստաբանը նշել էր 166 մլն կեղծ հիմքերով քրգործի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ գործարար Արման Պետրոսյանը կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի (հայտնի կառուցապատող) փեսան է։
Էդուարդ Մադաթյանին եւ նրա փեսային է փաստացի պատկանում Երեւան քաղաքի կենտրոնում՝ Պուշկինի 25 հասցեում վեր խոյացած բարձրահարկը, որը, բնակելի շենք լինելուց բացի, իր ներսում նաեւ ունի ռեստորանային համալիր, սրճարան եւ այլն: Գործարար Պետրոսյանն էլ բնակվում է հենց Պուշկինի այդ շենքի վերջին հարկում:
Ըստ պաշտոնական տեղեկատվութան՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, նրա որդի, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ գործարար Արման Պետրոսյանը 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր եւ խարդախությամբ հափշտակել «Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երեւանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:
Նշենք, որ Արման Պետրոսյանի եղբայրը «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի փեսան է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02