Չինաստանի միջազգային մամուլի կենտրոնի տնօրեն Յու Լեյը NEWS.am-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը։
«Չինաստանի հանրային դիվանագիտության ասոցիացիան (CPDA) 2014 թվականից կազմակերպում է Չինաստանի միջազգային մամուլի կենտրոնի (CIPCC) ծրագրեր: Ամբողջ աշխարհից լրագրողներին հրավիրում ենք այցելել Չինաստան, ծանոթանալ երկրի մշակույթին և մասնակցել մեր մեդիա ծրագրերին։ 2018 թվականից մենք կազմակերպում ենք դասախոսություններ Չինաստանի ավանդույթների, երկրի տնտեսության, դիվանագիտական միջոցառումների, մեր լրատվամիջոցների աշխատանքի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է այս ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, ապա ուրախ ենք, որ հայ լրագրողները դրանց մասնակցում են 2018 թվականից։
Հուսով ենք, որ Չինաստանի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում կավելանա, և ձեր երկրի քաղաքացիները խորը պատկերացում կունենան Չինաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, դիվանագիտության, մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների մասին։ Հուսով ենք, որ մեր երկրի նկատմամբ այս հետաքրքրությունն այնուհետև կամուրջ կդառնա մեր պետությունների միջև ավելի սերտ բարեկամության համար»,- ասաց պարոն Յու Լեյը:
Հուլիսի 31-ին Պեկինում մեկնարկել է Չինաստանի հանրային դիվանագիտության ասոցիացիայի (CPDA) Չինաստանի միջազգային մամուլի կենտրոնի CIPCC ծրագիրը: Ծրագրի շրջանակներում կենտրոնը դասախոսություններ է անցկացնում Չինաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, դիվանագիտության, մշակույթի, գիտության և տեխնոլոգիայի, լրագրության ոլորտում վերապատրաստման և պրակտիկայի վերաբերյալ, կազմակերպում է լրագրողների հանդիպումներ համապատասխան պետական գերատեսչությունների, ձեռնարկությունների, վերլուծական կենտրոնների և լրատվամիջոցների հետ և անցկացնում ուղևորություններ ՉԺՀ-ի նահանգներ:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55