ARM | RUS |

Խնկո Ապոր անվան գրադարանն այս տարի նշում է հիմնադրման 90-ամյակը

02.08.23 | 10:59

2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիների

Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության զարգացումը Հայաստանում՝ հանդիսանալով մանկագիրների և նկարազարդողների ստեղծագործական ներուժի արտահայտման կարևոր հարթակ: Գրադարանը նաև hանրապետության` մանուկներին ու պատանիներին սպասարկող գրադարանների մեթոդական կենտրոնն է, որն իրականացնում է բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ՝ ուղղված մանուկների և պատանիների կրթական, մշակութային, գեղագիտական զարգացմանն ու դաստիարակմանը:

Մանուկ և պատանի ընթերցողների ժամանցը գրադարանում. ամառային դպրո

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի տեղեկացմամբ՝ ինչպես նախորդ տարիներին, այդպես էլ այս տարի հունիսի 1-ից գրադարանում 6-13 տարեկան երեխաների համար կազմակերպվել է ամառային դպրոց, որը կգործի մինչև օգոստոսի վերջ: Ամառային դպրոց են հաճախում ոչ միայն հայաստանաբնակ, այլև Հայաստանում իրենց ամառային հանգիստը կազմակերպող ընտանիքների երեխաներ՝ եվրոպական երկրներից, Ռուսաստանից, Կանադայից: Ամառային ճամբարին մասնակցում են նաև խոցելի խմբերի երեխաներ՝ անվճար հիմունքներով: Ճամբարական առօրյան սկսվում է նախավարժանքով, այնուհետև իրականացվում են բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր, այցելություններ՝ տիկնիկային և խամաճիկների թատրոններ, թանգարաններ, «Մուլտ-արտ» և մշակութային այլ կենտրոններ ու հաստատություններ: Այս ծրագրերին զուգահեռ անցկացվում են բարձրաձայն ընթերցանություն-քննարկումներ, «Հմուտ ձեռքեր» վարպետության դասեր՝ ասեղնագործության և ձեռագործական այլ աշխատանքների ուսուցում: Գրադարանի տնօրենի ասելով՝ ասեղնագործությամբ և մաքրամեով հետաքրքրված են ամառային դպրոցի բոլոր սաները, այդ թվում`տղաները: Դպրոցի առօրյան բավականին հետաքրքիր և հագեցած է. ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում-քննարկումներ, գիտության տարբեր բնագավառներում կատարված հայտնագործությունների ուսումնասիրություն, գրական ստեղծագործությունների ընթերցում, երեխաների ուժերով ներկայացման բեմադրում, որտեղ իրենք էլ հանդես են գալիս դերակատարումներով: Այս ամենին զուգահեռ՝ ինտերակտիվ խաղերի միջոցով երեխաները սովորում են լեզուներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Շփումների արդյունքում ամառային դպրոցի սաները նաև միմյանցից են լեզուներ սովորում, ինչն անչափ կարևորում են նաև ծնողները:

Ընթերցանությունն ամառային հանգստի շրջանում

Դպրոցականների ամառային արձակուրդների շրջանում մեծ ակտիվություն է նկատվում գրադարանում, մասնավորապես՝ ընթերցասրահներում: «Մեր ընթերցողները մեծ ակտիվությամբ են այցելում գրադարան: Երևանաբնակ ընթերցողները հիմնականում գրքերը տուն են տանում, իսկ օտարերկրյա քաղաքացիներին գրքեր դուրս չեն տրվում. նրանց ընթերցանությունը կազմակերպվում է գրադարանի ընթերցասրահներում: Այդ ընթերցողներից շատերը Հայաստանում ուսումը շարունակելու նպատակով օգտվում են մասնագիտական գրականությունից և ամբողջ օրն անցկացնում գրադարանում: Քիչ չեն նաև այցելությունները խմբերով»,- նշել է Ռուզան Տոնոյանը:

Գրադարանի ընթերցողները հիմնականում կարդում են գեղարվեստական, մանկական, գիտահանրամատչելի գրականություն: Մեծ է պահանջարկը նաև արվեստի, լեզվաբանության, տեխնիկական, գյուղատնտեսության ոլորտներին առնչվող գրականության մասով: Նախորդ տարիների համեմատ մեծագույն ակտիվություն է նկատվում նաև միջին դասարանների ընթերցողների շրջանում:

Տարեցտարի ավելանում է ընթերցողների թիվը դպրոցականների և ուսանողների շրջանում: Եթե 2022 թվականին ընթերցողների թիվը 18 հազարից ավելի էր, ապա 2023 թվականի միայն առաջին կիսամյակում նրանց թիվն ավելի քան 11 հազար է: Տնօրենի տեղեկացմամբ՝ այս տարի կտրուկ աճել է նաև գրադարանում նոր գրանցվող ընթերցողների թիվը:

Գրադարանային ֆոնդի համալրում

Ռուզան Տոնոյանի նշմամբ՝ գրադարանային ֆոնդի համալրում կատարվում է պետության կողմից սուբսիդավորվող դրամաշնորհի շրջանակում: «Որպես Ազգային մանկական գրադարան՝ ֆոնդը համալրվում է Հայաստանում հրատարակվող մանկապատանեկան գրականությամբ: Ուսումնասիրվում է ընթերցողների պահանջարկը և ըստ առաջնահերթությունների գնումների (մրցույթով) ու նվիրատվությունների միջոցով կատարվում է համալրումը: Հիմնական պահանջարկը ձևավորվում է դպրոցական ծրագրերի և արտադպրոցական ընթերցանության գրականության շուրջ: Պահանջարկի համատեքստում մեծ խթան են հանդիսանում նաև գրական ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումները և ֆիլմերը: Դրանք դիտելուց հետո դպրոցականներն անպայման ձեռնամուխ են լինում գրական ստեղծագործության ընթերցմանը: Հետաքրքրությունը տվյալ հեղինակի կամ գրական ստեղծագործության նկատմամբ պայմանավորված է նաև հրատարակչի կամ գրողի կողմից նորատիպ գրքի պատշաճ հանրահռչակման գործոնով: Գրադարանի կողմից իրականացվող տարբեր ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում կարողանում ենք ժամանակին և ճշգրիտ կազմել պահանջվող գրականության ցանկերը՝ գրքերը ձեռք բերելու և մեր ընթերցողներին լիարժեքորեն սպասարկելու նպատակով: Գրադարանը ոչ ֆորմալ կրթության հարթակ է և գրավիչ պայմաններն ապահովում են տվյալ դպրոցականի կամ ուսանողի կրթության իրավունքը: Գրադարան այցելությունն ընթերցողի մոտ ձևավորում է գրական ճաշակ, մտածողություն, և պատահական չէ, որ յուրաքանչյուր սրահ տվյալ տարիքային խմբի համար կազմում է իր մոտ եղած հավաքածուի լավագույն ընտրանին և ներկայացնում ընթերցողին»,-շեշտել է Ռուզան Տոնոյանը:

Գրադարանի կրթամշակութային, ճանաչողական, ժամանցային ծրագրերը

Տարեցտարի ավելանում են նաև գրադարանի հեղինակային ծրագրերը, որոնք յուրօրինակ ուղենիշ են ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր հաստատությունների համար:

Տնօրենի տեղեկացմամբ՝ 2023 թվականին գրադարանում իրականացվում են ինչպես նախորդ տարիների կրթական, մշակութային, գրադարանի ավանդական-հեղինակային, այնպես էլ նոր ծրագրեր:

«Խորագրերը շատ տարբեր են՝ կրթական, մշակութային բաղադրիչներով, ճանաչողական ու ժամանցային տարրերով: Դրանք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի, տարաբնույթ հետաքրքրություններ և նախասիրություններ ունեցող երեխաների համար: Իրականացվում են շուրջ 30 ծրագրեր, այդ թվում՝ «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ», «Ազգային գրադարանային շաբաթ», «Արևմտահայ գրականության միամսյակ», «Տարվա հոբելյարներ և հոբելյանները», «Գրքի բարձրաձայն ընթերցանություններ և քննարկումներ», «Հանդիպումներ ժամանակակից գրողների հետ», «Աշխարհի շուրջ», «Իմ ապագա մասնագիտությունը», «Ամառային դպրոց», «Գիտադարան», «Մեդիագրագիտության դասընթացներ», «Սովորում ենք լեզուներ», «Ճի՞շտ, թե սխալ, վիկտորինաներ», «Սովորում ենք բարբառները», «Մի հայտնագործության պատմություն», «Մերօրյա պատանի գիտնականները», «Բալասան», «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ», «Հեքիաթի դեսպաններ», «Գրքի հերոսները՝ ստվերում, ստվերային թատրոն», «Արվեստասեր պատանի», «Ճանաչենք մեր հայրենիքը», «Մի լուսանկարի պատմություն», «Ֆրանկոֆոնիայի միամսյակ», «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրերը: Բոլոր ծրագրերն էլ մեծ հետաքրքրություն են ներկայացնում երեխաների շրջանում. յուրաքանչյուր ծրագիր միտված է երեխայի գիտելիքի ավելացմանը, գեղագիտական ճաշակի զարգացմանը, գեղարվեստական դաստիարակության ապահովմանը»,- հավելել է գրադարանի տնօրենը:

Տնօրենի դիտարկմամբ՝ այս հետաքրքիր նախաձեռնությունների կողքին նշանակալի կարևորություն ունի «Արևմտահայ գրականության միամսյակ» ծրագիրը, որի շրջանակում երեխաներն անդրադառնում են արևմտահայ գրողների ստեղծագործություններին. կազմակերպվում է նաև գրքային ցուցահանդես: Դպրոցականներն ընթերցում, անգիր են սովորում, ներկայացնում և հանրահռչակում են այդ սքանչելի ստեղծագործությունները. մեկ ամիս շարունակ գրադարանում հնչում են արևմտահայ գրականության գոհարները:


Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:28

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էր

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության...

09:03

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44