«Կուայշոու» ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Վան Լուն մեկնաբանել է հայկական շուկա սոցիալական ցանցի հավանական մուտքի մասին։
«Կուայշոու» սոցիալական ցանցը Տիկ-Տոկի գլխավոր մրցակիցն է Չինաստանի ներսում, բայց Չինաստանի սահմաններից դուրս դա երկու հավելված է, որոնք ներկայացնում են մեկ երկիր, մենք դա կարող ենք անվանել մրցակցություն-համագործակցություն։ Առայժմ մեր պլատֆորմը կարելի է ներբեռնել 30 երկրներում, մենք ներկայացված ենք հիմնականում Աֆրիկայի հյուսիսում եւ, ավելի լայն, Հարավային Ամերիկայի եւ Լատինական Ամերիկայի երկրներում։ Մեր հավելվածը օգտագործում է ավելի քան մեկ միլիարդ մարդ ամբողջ աշխարհում։
Ինչ վերաբերում է Հայաստանում շուկայի զարգացմանը, ապա մենք առայժմ այդ հնարավորությունը դիտարկում ենք երկարաժամկետ հեռանկարի առումով։ Մեր ռազմավարությունում ներկա պահին Աֆրիկայի եւ Եվրասիայի ուղղություններն են, որի մեջ մտնում է նաեւ ձեր երկիրը, սակայն մենք այս հարցն ավելի հանգամանալից կսկսենք ուսումնասիրել հաջորդ տարվանից եւ կքննարկենք գործողությունների հանգամանալից պլանը»,- ասել է Վան Լուն։
«Կուայշոուն» (Kuaishou) չինական սոցիալական ցանց է, ստեղծվել է 2011թ., հավելված է տեսանյութերի եւ ուղիղ հեռարձակումների փոխանակման համար եւ փաստացի Չինաստանի սոցիալական ցանցերի հիմնական հավելվածն է կարճ տեսանյութեր դիտելու համար։ Kuaishou հավելվածը սիրված է այն չինացիների կողմից, որոնք առցանց հեռարձակում են իրենց կյանքը ոչ միայն մեծ քաղաքներում, այլեւ հեռավոր նահանգների եւ գավառների գյուղերում։
Պեկինից՝ Պարույր Սինյավսկի
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
16:51 08.05.26
14:23 08.05.26
16:25 08.05.26
16:06 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44