ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում և պահանջում է կենդանիների և մսի վաճառք իրականացնող տնտեսավարողներին նշված ապրանքների իրացումը պարտադիր իրականացնել պահանջվող ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ՝ տեղեկանք համայնքի ղեկավարից՝ կենդանու պատկանելության մասին և տեղեկանք համայնքը սպասարկող անասնաբույժից, որը տրվում է կենդանու՝ նախասպանդային և հետսպանդային զննության իրականացումից հետո:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանրապետության որոշ տարածքներում արձանագրվել են «խոզերի աֆրիկական ժանտախտ» հիվանդության օջախներ, ուստի կոչ ենք անում խստիվ պահպանել խոզի մսի իրացման բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը, ներառյալ վերը նշված փաստաթղթերի առկայությունը՝ հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Առանց ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի կենդանիների ու մսի վաճառքը հղի է ազգաբնակչության առողջության համար մի շարք վտանգներով, ուստի հորդորում ենք սպառողներին նախքան մսի ձեռքբերումը պահանջել վաճառողից համապատասխան տեղեկանքների առկայությունը: Իրազեկում ենք նաև, որ տեղծված իրավիճակում, վառելիքի սղությամբ պայմանավորված, հարյուր տոկոս պետական մասնակցությամբ գործում է «Պրոդսերվիս» ՓԲԸ, որը կազմակերպում է համայնքներից գյուղատնտեսական մթերքների, այդ թվում՝ մսի ձեռքբերման ու մայրաքաղաքի բնակչությանը մատակարարման աշխատանքները: Ուստի կենդանիների և մսի վաճառք իրականացնող տնտեսավարողները լրացուցիչ հոգսերից խուսափելու նպատակով կարող են վաճառքն իրականացնել նշված ընկերության միջոցով: Զգուշացում. առանց պահանջվող ուղեկցող փաստաթղթերի կենդանիների և մսի իրացում իրականացնողները սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»,-նշում են նախարարությունից։
11:48
11:34
11:13
10:55
10:36
10:23
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
23:36
23:18
22:51
21:48
21:32
21:14
18:33
18:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02