Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամն ու դրա ծայրահեղ բացասական հետևանքները ԼՂ ժողովրդի համար: Նախարարն ընդգծել է հունիսի 15-ից ԼՂ լիակատար շրջափակման հետևանքով հատկապես բնակչության խոցելի խմբերի՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ բժշկական օգնության բացակայությունն ու իրավիճակի լրջությունը:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ընդգծելով առկա մեխանիզմները թիրախային օգտագործելու և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահությունը՝ ընդգծվել է նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 25-ի հայտարարությանը ԵՄ անդամ երկրների լիակատար աջակցության և ուղերձների կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ շրջանակներում Հայաստանի և Իսպանիայի հետագա փոխգործակցությանը:
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02