Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացնում է, որ Ասկերանում շարունակվում է խաղաղ երթի համար նախապատրաստական աշխատանքները։
«Մենք ռուսների հետ անպայման լեզու գտնելու ենք և մեր անվտանգության երաշխիքներն ապահովելու ենք։ Մի շատ կարևոր բան եմ ուզում ասել։ Խուճապի տրամադրություններ է տարածվում,թե այս ավտոբուսները մենք պատրաստում ենք էվակուացիայի համար։ Կարճ, կոնկրետ և հստակ ասել ենք,թե որոնք են մեր քայլերը։ Այդ ծայրահեղ հայտարարություններն անելիս մի հատ ձեզ դրեք մեր տեղը, մենք ինչի՞ պետք ա դա անենք։ Տարհանման տարբերակի մասին պետք է մոռանալ։ Մենք էլ ձեզ ոնց ասենք, որ դրա համար չի, մենք ինչի՞ պետք ա դա անենք, ոչ պաշտոն ունենք, ոչ պարտավորված ենք։ Մենք այս ավտոները պատրաստում ենք, որպեսզի մեր երթն իրականացնենք դեպի Հակարի կամուրջ, կամուրջը բացենք և Արցախը մատրակարարում ունենա։ Մեր նպատակն է՝ գնալ կամուրջը բացել և հետ գալ, մնացածն ուղղակի ենթադրություններ են»,- ասաց արցախցին։
Նրա խոսքով՝ մենքենաները պատրաստ կանգնած են, երթի օրը կլիցքավորվեն և կմեկնեն դեպի Հակարի կամուրջ։
«Մենք պայքարում ենք, որ պանապարհը բացվի։ Ալիևն ասում է՝ Ղարաբաղի ժողովրդի համար Լաչինի ճանապարհը բաց է։ Մենք էլ կգնանք կտեղնենք՝ բաց է,թե ոչ։ Արդեն պլակատներն են կպցնում։Մեր երթը խաղաղ է, որևէ ուժային գործողություն չի ենթադրում։ Ռուս խաղաղպահները ստուգելու են զենքի առկայությունը։ Մեր երթը խաղաղ է»,- ասաց Արթուր Օսիպյանը՝ շարունակելով․
«Քայլ առ քայլ մենք մեր նպատակներին հասնելու ենք»։
Նա նշեց, որ Արցախում կան մարդիկ, որոնք պատրաստ են կտրուկ քայլերի, սակայն այժմ նախաընտրելի է խաղաղ ճանապարհով հարցի լուծումը։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02