Ռուսաստանում թեյի և սուրճի խոշոր արտադրողները սեպտեմբերից 6-9%-ով բարձրացնում են մանրածախ վաճառքի գները՝ պատճառաբանելով «բարդ իրավիճակը», գրում է «Կոմերսանտ»-ը։ 15%-ով կբարձրանա նաև հրուշակեղենի արտադրանքի արժեքը։ Պարենային ապրանքների շուկայի այս հատվածներն ամենից շատ են կախված հումքի ներմուծումից, որը, բացի ռուբլու արժեզրկումից, թանկանում է կակաոյի հատիկների և թեյի բերքատվության անկման պատճառով։ Խնայողության ռեժիմում ապրող սպառողների համար գները բարձրացնելու հնարավորությունները սահմանափակ են, հետևաբար, փորձագետների կարծիքով, մանրածախ առևտրով զբաղվողները ստիպված կլինեն պայմանավորվել արտադրողների հետ՝ պրոմոակցիաների մասնաբաժինը մեծացնելու համար: «Կոմերսանտ»-ի տրամադրության տակ է հայտնվել մի նամակ, որում «Մայ» թեյի և սուրճի արտադրողը (Maisky, Lisma, Curtis, Richard, Coffesso ապրանքանիշերը) մանրածախ վաճառողներին տեղեկացնում է սեպտեմբերի 1-ից վաճառքի գների 6-9 տոկոս աճի մասին: Ընկերությունը դա բացատրում է վերջին շրջանում ռուբլու փոխարժեքի բարձր տատանողականությամբ, որը կտրուկ բարձրացրել է հումքի ներկրման արժեքը։ «Մենք իրավիճակը համարում ենք բարդ»,- ասվում է նամակում։ Ընկերությունում նշել են նաև, որ թանկացումները լինելու են աստիճանական՝ կտրուկ թռիչքներից խուսափելու համար։ Փորձագետների կանխատեսմամբ, այս տարվա ձմռանը Ռուսաստանում սուրճի և թեյի գները կբարձրանան 20%-ով։
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44