Ա.Հ.-ն, զբաղեցնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերության պաթանատոմիական բաժանմունքի կրտսեր բուժաշխատողի հաստիքը, 2010-2018 թվականների ընթացքում բժշկական կենտրոնից մի խումբ անձանց օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել է 12 մլն 282 հազար 329 դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Հ.-ն, աշխատանքային պարտականությունները չկատարելու եւ վարձատրություն ստանալու մտադրությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010 թվականի հուլիսի 26-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ տնօրեն Ա.Մ.-ի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր եւ նշանակվել բժշկական կենտրոնի պաթանատոմիական բաժանմունքում՝ որպես կրտսեր բուժաշխատող եւ մինչեւ 2018 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացել է աշխատավարձ՝ չկատարելով աշխատանքային պարտականությունները: Մասնավորապես, պաթանատոմիական բաժանմունքի վարիչ Ա.Բ.-ն, նախնական համաձայնության է եկել իրեն ժամանակավորապես փոխարինած Մ.Բ.-ի, Մ.Ս.-ի, ավագ բուժքրոջ հաստիքը զբաղեցրած Ա.Ա.-ի, վերջինիս փոխարինած բուժաշխատողներ Ա.Մ.-ի եւ Լ.Գ.-ի հետ եւ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում լրացրել կեղծ տեղեկություններ՝ Ա.Հ.-ի՝ 2010 թվականի հուլիսի 26-ից մինչեւ 2018 թվականի օգոստոսի 1-ն աշխատանքի հաճախելու վերաբերյալ: Դատախազը 2023 թվականի օգոստոսի 7-ի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը), Ա.Բ.-ի եւ Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությանն օժանդակելը) եւ 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03