Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 10-ին բավարարել է Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 11-ի որոշման դեմ դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը: Այդ մասին հայտնում են դատախազությունից։ Հաղորդագրությունում նշված է․ «2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալի, իսկ 2017 թվականի մայիսի 10-ից՝ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի նկատմամբ՝ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար: Նախաքննությամբ պարզվել էր, որ Վ.Գ.-ն 2016-2017 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված գնման պայմանագրի շրջանակներում կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, ակտ, ինչպես նաև, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, մի խումբ անձանց օժանդակությամբ վատնման եղանակով ՊՈԱԿ-ից կատարել է 3 մլն 683 հազար դրամի հափշտակություն: Բացի այդ, ՊՈԱԿ-ի և «Կարեն Աղաբաբյան Էռնեստի» Ա/Ձ-ի միջև 2017 թվականի հուլիսի 11-ին կնքված գնման պայմանագրի շրջանակներում, Վ.Գ.-ն, մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ՊՈԱԿ-ից հափշտակել է 3 մլն դրամ: Վերը նշվածից բացի, Վ.Գ.-ն, ՊՈԱԿ-ի և Բնապահպանության նախարարության միջև 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված՝ պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի շրջանակներում, կազմել է կեղծ հաշվետվություններ և խարդախությամբ հափշտակել 20 մլն 969 հազար դրամ, այնուհետև իրականացրել հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»:
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56