Ճապոնիայի իշխանությունները կիրակի նախազգուշացրել են երկրի մեծ մասի բնակիչներին հզոր, դանդաղ շարժվող «Լան» թայֆունին պատրաստվելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է AFP-ն:
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի «Լան» թայֆունը հարվածելու է Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզուն՝ բերելով հորդառատ անձրևներ և քամու ուժեղ պոռթկումներ:
Որոշ շրջաններում 24 ժամվա ընթացքում մինչև երեքշաբթի տեղական ժամանակով առավոտյան 06․00-ը մինչև 50 սանտիմետր տեղումներ կարող են լինել, որոնց կհետևեն ավելի շատ տեղումներ, քանի որ թայֆունը կտարածվի ամբողջ երկրում:
«Թայֆունի ցածր արագությունը կարող է նշանակել, որ դրա ազդեցությունը կարող է երկարտև լինել», - ասել է գործակալության գլխավոր կանխատեսող Շուիչի Տաչիհարան:
«Լան» թայֆունը մոտենում է Ճապոնիային, երբ երկրում սկսվում է ավանդական «օբոն» տոնական շաբաթը, երբ միլիոնավոր ընտանիքներ վերադառնում են իրենց հայրենի քաղաքները ամենամյա միջոցառումներին մասնակցելու համար:
Ազգային հեռուստաընկերությունները կոչ են արել բնակիչներին մտածել իրենց ճանապարհորդական ծրագրերի փոփոխության մասին՝ թայֆունից խուսափելու համար:
Ավիաընկերությունները և երկաթուղային օպերատորները նախազգուշացրել են թռիչքների հնարավոր չեղարկման և ուշացումների մասին:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55