«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության կողմից մշակած և սոցիալական հոլովակի միջոցով հանրությանը ներկայացված «Ինքնության հեղափոխության» (հեղափոխություն հանուն ինքնության) գաղափարը լայն տարածում է գտել ոչ միայն սոցիալական ցանցերում, լրատվական դաշտում, այլև քաղաքական ուժերի և քաղաքական դերակատարների շրջանում։
Օգոստոսի 10-ին հրապարակած տեսանյութն արժանացել է հազարավոր քաղաքացիների հավանումներին ու կիսումներին։ Ընդամենը երկու օրվա ընթացքում տեսահոլովակը տարբեր հարթակներում դիտվել է մի քանի հայրյուր հազար օգտատերերի կողմից։ Իսկ այն փաստը, որ տեսահոլովակի տարածամանը լծվել են նաև բազում հանրային և քաղաքական գործիչներ, լրագրողներ ու անգամ տարբեր կուսակցությունների ղեկավար օղակներում գտնվող անձինք, խոսում է այն մասին, որ Ժողովրդավարական համախմբում կուսակցության առաջարկած «Ինքնության հեղափոխության» գաղափարը գրավել է մարդկանց մտքերն ու քաղաքական դաշտը։
Ավելին, Հայաստանում գործող որոշ ուժեր այնքան են տարվել առաջարկված օրակարգով, որ նույնիսկ փորձել են յուրացնել դրա հեղինակային իրավունքները։ Այդ նպատակին հասնելու համար նրանք մոնտաժել են Ժողովրդավարական համախմբման նկարահանած սոցիալական հոլովակը, այնտեղից դուրս հանել կուսակցության տարբերանշանն ու կոչը՝ «Մի՛ հանձնվիր, մի՛ համակերպվիր, պայքարի՛ր»։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունից «Փաստ»-ին ասել են, որ ցանկացած քաղաքական խորքային ճգնաժամի հաղթահարման հիմքում պետք է ընկած լինի նույնքան խորքային վերաիմաստավորման գործընթաց, իսկ անբարեխիղճ գործունեության նման օրինակ ցուցաբերած գործիչների ու քաղաքական ուժերի արարքի գնահատականը թողնում են իրենց իսկ խղճին ու հանրությանը։
«Մեզ համար կարևոր է, որ հոլովակը ծառայի իր նպատակին, այն է՝ հաղթահարի դերակատար չլինելու վերաբերյալ հասարակության շրջանում ձևավորված միֆերը և տրամադրված անզորության ու համակերպման օրակարգերը», - նշել են կուսակցությունից։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02