«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանում ընտրությունների ակտիվ դերակատարները չեն փոխվում, փոփոխվում են միայն իշխանությունները եւ նրանց կապող օղակները: Սա նույնն է, որ նախկին ընտրակեղծարարներն ու նրանց շրջապատը հիմա էլ իշխող ՔՊ-ի համար են ջանք գործադրում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սուրեն Ներսիսյանը, որը Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության քարտուղարն էր, Հայաստանը լքել է: Մինչ այդ հասցրել է իր բարեկամ, սանիկ Լեւոն Զաքարյանին տեղավորել Երեւանի ավագանու կազմում՝ արդեն այսօրվա իշխող «Իմ քայլը» կուսակցության դաշինքով։ Հիշեցնենք, որ Սուրեն Ներսիսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երեւանի թիվ 9/18 ընտրատեղամասում ուղղորդել է ընտրողներին։ Նա, նախ, եղել էր ընտրատեղամասում, ապա տեղամասի բակում կանգնած քաղաքացիներին ուղղորդել էր քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին: ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցեց «Իմ քայլ»-ից Լեւոն Զաքարյանի հետ՝ պարզելու՝ քավոր-բարեկամ Սուրեն Ներսիսյանի հետ նախկինում եւ հիմա ինչպես է ընտրություններ կազմակերպել: «Իմ քայլ»-ից Լեւոն Զաքարյանը շտապեց հերքել քավոր-սանիկ հարաբերությունները իր եւ Ներսիսյանի միջեւ՝ ասելով, որ Ներսիսյանը իրեն ոչ հարազատ մորաքրոջ ամուսնու եղբայրն է։ «Գրեթե 6-7 տարի է՝ այդ մարդու հետ չեմ շփվում, իր մասին էլ տեղեկություն չունեմ»,- իրենից հեռացրեց նախկինում հպարտության էտալոնին: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա փաստացի նախկինում՝ «հին իշխանությունների» համար, այսօր էլ ՔՊ-ի համար ձայներ հավաքող Լեւոն Զաքարյանը կանխատեսեց, որ սեպտեմբերի 17-ի Երեւանի ավագանու ընտրությունները բաց ու թափանցիկ կլինեն: Պատճառը, ըստ Զաքարյանի, այն է, որ հեղափոխությունից հետո Երեւանում տեղի ունեցած 3 ընտրության, համապետական 2 ընտրության ժամանակ գրեթե որեւէ լուրջ բողոք չի եղել։ Սա մեծ վստահություն է տալիս, որ այս անգամ էլ կեղծիքներ չեն լինի։ Նկատենք, որ նախկին իշխանությունները ճիշտ այսպիսի պատասխաններ էին տալիս: Հավելենք նաեւ, որ Արթուր Ուղանոսյանն էլ, որը այժմ զբաղեցնում է Սուրեն Ներսիսյանի կարգավիճակը, դարձյալ նախկին իշխանության հետ բազում թելերով կապված է. Գագիկ Բեգլարյանի հավատարիմներից է եղել: Մի խոսքով, այսօր ՔՊ-ն օգտվում է համատիրության ընտրակեղծարարների ծառայություններից: Ասել է թե՝ ոչինչ չի փոխվել ՀՀ-ում, պարզապես հեղափոխականներն են «նախկին» դարձել: Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03