ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասներին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից, 2022 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 21:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաձոր քաղաքի երեք բնակիչներ, որոնցից երկուսը 17, մեկը՝ 18 տարեկան:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդների մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, անհատականացվել վերջինիս գործողությունները, որոնց տրվել է համարժեք իրավական գնահատական:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդները հիշյալ վնասվածքները ստացել են 2022 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 20։50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին հարակից «Ատեկա» կոչվող տարածքում մի խումբ երիտասարդների միջև ծագած վիճաբանության ժամանակ:
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի 15-ամյա երկու պատանիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի վերաբերյալ հետագա պարզաբանումների նպատակով երիտասարդները պայմանավորվել են հանդիպել նշված վայրում, որին մասնակցել է մի կողմից 8 անձ, ովքեր զբաղվում են «Գրեպլինգ» տեսակի մարզաձևով, և մյուս կողմից՝ 19 անձ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկին՝ 18-ամյա երիտասարդին, ծանր մարմնական վնասվածք հասցրած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակիչ:
Օրենքով սահմանված կարգով վարութային ու ապացուցողական այլ գոր-ծողություններով ձեռքբերված ապա¬ցույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Վերջինիս վերաբերյալ մասով նախաքննությոնն ավարտվել է, անջատվել առանձին վարույթում, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:
Մյուս երկու տուժածներին մարմնական վնասվածքներ հասցրած անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին/անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատական տալու, ինչպես նաև՝ հանցագործության գործիքը/ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ:
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03